24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր իրավական համակարգը պետք է ունենա պատշաճ մակարդակ. Ա. Հովհաննիսյան

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Անձնական տվյալների պաշտպանության՛՛ մասին օրենքի նախագիծը: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն ընդգծեց, որ օրենքը բարդ է, այն քննարկվել է բոլոր շահագրգիռ մարմինների հետ, և այս օրենքի ընդունման անհրաժեշտությունն, իսկապես, կա:

Հարակից զեկուցող, Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հասկանում է ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունը, որ այս օրենքի մշակման համար գումար է տրվել մեր տվյալները փոխանցելու համար, սակայն չի կիսում այդ տեսակետը: ՛՛Նման օրենքներ ԵՄ բոլոր երկրներում կան, կան բավական լուրջ կարգավորումներ՝ սրա հետ կապված: Ավելի լավ է  նստել, օրենքը քննարկել, քան թե այս դաշտում կարգավորում չունենալ՛՛,-ասաց նա:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդեն երկու տարի է, որ ԵՄ երկրներում ընթանում են քննարկումներ, ու հունվարից ԵՄ-ը կընդունի նոր դիրեկտիվ, որով տվյալների սուբյեկտն իրավունք կունենա պահանջել իր տվյալները, եթե դրանք անհրաժեշտ չեն լինի այն նպատակի համար, որի համար հավաքվել են, կամ կավարտվի այն ժամկետն, որի համար համաձայնություն էր տվել: 

Պատգամավորի խոսքով՝ մեր օրենսդրությամբ՝ կարող են հանվել տվյալներ սուբյեկտի պահանջով կամ անձնական կամքով, տվյալների սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալ իր անձնական տվյալներին, մշակողին խնդրել դրանք ուղղել կամ հանել, եթե լրացել է համաձայնության ժամկետը, կամ ետ է կանչվել համաձայնությունը: Ըստ նրա՝ երկու այլ հանգամանք էլ պետք է հավելվի այստեղ: ՛՛Ետ կանչելու իրավունքի մաիսն պիտի հատուկ նշվի, ու մշակող մարմինը չպիտի որոշի դա, ու եթե որոշվում է  հետ կանչել, ապա այլևս այդ տվյալները չպիտի օգտագործել՛՛:

Պիտի հստակ ամրագրված լինի նաև, երբ սուբյեկտն իրավունք ունի պահանջելու հանել այդ տվյալները, և երբ որոնողական ցանցերից հանվում են այդ տվյալներն, ապա այն պիտի հանի նաև լրատվամիջոցը:  ՛՛Մեր իրավական համակարգը պետք է ունենա պատշաճ մակարդակ, այլ հարց է հստակության բավարար մակարդակը՛՛,-եզրափակեց Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ