Պետք է զգուշավոր լինել. Գ. Ջհանգիրյան
_1416395763.jpg)
Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին՛՛ և կից ներկայացված օրենքների, նախագծերի փաթեթը: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ երբ նման օրենքներում փոփոխություններ կատարվելու համար հաշվի է առնվում միջազգային օրենսգրքերի փորձը, ապա պետք է զգույշ լինել: ՛՛Մեզ են հրամցնում այդ օրենքներն ու շահագրգռում են մեր իշխանություններին, որ այդ օրենքներն ընդունենք՝ հնարավորինս ձեռք չտալով սկզբունքային կետերին: Մենք այստեղ պետք է չափազանց զգուշավոր լինենք՛՛,-կարծում է նա:
Ջհանգիրյանը հիշեցրեց, որ գույքի ոչնչացման, յուրացման, վատնման դեպքերում քրեական պատասխանատվությունը սկսվում է զգալի չափերից: ՛՛Այստեղ դուք միանգամից մտցնում եք խոշոր չափ, ըստ էության, մեծ հաշվով՝ այդ 179, 185 հոդվածները լիովին ներառում են այն 185/1-ը, ինչը դուք առաջարկել եք՛՛,-նշեց նա: Ըստ պատգամավորի՝ դա բանկերի լոբբինգի արդյունք է կամ գուցե նաեւ համաշխարհային բանկի:
Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն ասաց, որ որեւէ միջազգային ինստիտուտի պարտադրանք չկա, ավելին, նրա խոսքով՝ բավականին շատ ինստիտուտներ, սրա հետ մեկտեղ, որ առաջարկվում էր Համաշխարհային բանկի կողմից, չեն ընդունել:
Ըստ Արսեն Մկրտչյանի՝ Քրեական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը ծնվել էր իրավակիրառ հարցերի պատճառով, թեև ինքը նույնպես բնավ հակված չէ որևէ իրավահարաբերություն քրեականացնել: