՛՛էդ օրը Վազգենն ըտենց էլ չեկավ…՛՛
“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի տարեգրքում գրառել է. 1999թ. հոկտեմբերի 27-ին, ես քաղաքապետի խորհրդականն էի: Մի էրկու ամիս առաջ էինք Ազգային Ժողովից տեղափոխվել քաղաքապետարան: Էդ չարաբաստիկ օրն էլ խորհրդարան էի գնացել՝ ժամը 3-ի կողմերը… 4 անց կես սկսվում էր կառավարության հետ հարցուպատասխանը: Ընդմիջման ավարտին խորհրդարան մտավ վարչապետ Վազգեն Սարգսյանը: Ֆոեյում […]





































