Փոխվարչապետի անունը հայտնի՞ է

Henaran.am-ի տեղեկություններով, ըստ երեւույթին ՀՀ փոխվարչապետի պարտականությունները դրվելու է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի վրա: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն, նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ Հանրապետության Նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ եւ փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ: Թե ով է նշանակվելու տարածքային կառավարման նախարար՝ մեր աղբյուրները չնշեցին: Հիշեցնենք, որ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար […]