29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրք ռեժիսորի` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի 100 կինոթատրոններում

Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանության մասին պատմող ՛՛Վերք՛՛ ֆիլմը մեկ ամիս շարունակ ցուցադրվել է Գերմանիայի գրեթե 100 կինոթատրոններում: Թուրքական ՛՛Հաբերարթբիր՛՛ լրատվակայքի տեղեկացմամբ` ֆիլմը դիտել է ընդհանուր առմամբ մոտավորապես 85.000 մարդ, գրում է Ermenihaber.am-ը:

Մինչդեռ  ֆիլմի ցուցադրման կազմակերպիչներն ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել կինոդիտողների քանակի առումով: Ֆիլմի սակավադիտելության պատճառը համարվում է Գերմանիայի հասարակության հիմնական մասի անտեղյակությունը Հայոց ցեղասպանության մասին:

Նախատեսվում է դեկտեմբերի 5-ին ՛՛Հատում՛՛ ֆիլմը էկրան բարձրացնել նաև Թուրքիայի կինոսրահներում: Աքընի հեղինակած ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված մարդինցի մի հայ դարբին Նազարեթ Մանուկյանի կյանքի մասին, թե ինչպես է նա Միջագետքի անապատներից մինչև Կուբա որոնում իր ենթադրաբար ողջ մնացած աղջիկներին:

Ֆիլմի բյուջեն կազմել է 16 մլն եվրո: Ֆիլմի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը, գերմանացի Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, ՖաբիենՎոնիերը: Նկարահանումները անցել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում,Կուբայում և 

Մալթայում:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ