Ավտովթար ՛՛Ջրաշխարհի՛՛ մոտ. կան տուժածներ
Նոյեմբերի 20-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ ”Ջրաշխարհ”-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են ”Սուիթ Վեյ” տաքսի ծառայությանը պատկանող ”Սամանդ” մակնիշի 13UO964 (վարորդ՝ Է. Շ., ծնվ. 1963թ.) և ”Օպել” մակնիշի 14PP914 պետհամարանիշներով (վարորդ՝ Ա. Մ., ծնվ. 1991թ.) ավտոմեքենաները, իսկ ՛՛Սամանդ՛՛ մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է.Շ.-ը հոսպիտալացվել է ”Էրեբունի” ԲԿ, իսկ ”Սամանդ” մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ. Հ.-ը (ծնվ. 1962թ.) և Լ. Ա.-ը (ծնվ. 1961թ.)՝ ”Սրբ.Գր. Լւսավորիչ” ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ”Սամանդ” մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հսկողություն՝ մինչ գազի բալոնի դատարկվելը: