21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

15-ամյա տղան մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

Տամբովի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 15-ամյա տղայի նկատմամբ, ով մեղադրվում է ավելի փոքր երեխաների նկատմամբ բռնի ուժով սեռական գործողություններ կատարելու մեջ: Քննության տվյալներով՝ տղան, ծեծելով նրանց, բռնի ուժով սեռական գործողություններ է կատարել 4 տարեկան տղայի եւ 5 տարեկան աղջկա նկատմամբ:

Ճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  ամողջ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթեւեկության համար: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն

Փարիզում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ համանախագահների հանդիպումը

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը Թվիթերի իր էջում գրել է, որ քիչ առաջ Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Նշենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել Ֆրանսիայի Ֆրանսուա Օլանդի հետ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Էս եկել եք զենք կոխեք հա՞. էլի Վազգենի մասին /վիդեո/

Սեյրան Չիլինգարյանի հանդիպումը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ, ցավոք հիշողության քաղցր պատառիկ պիտի դառնար: Գործարար Չիլինգարյանը երբեք չի պնդել, որ շարունակ կռվի դաշտում է եղել, նրա առաքելությունը թիկունքում աշխատելը և հնարավորինս պարենով և զինամթերքով ջոկատներին  ապահովելն էր: Չիլինգարյանը երդվում է, որ երբեք ոչ մի ջոկատի մեջ տարբերություն չի դրել, բոլորին օգնել էիր անձնական միջոցներով ու սրտանց… […]

Ավստրիական զարգացման համագործակցությունը եւ ՄԱԶԾ-ն կօժանդակեն ՀՀ-ում գյուղատնտեսական հաշվառման ծրագրի իրականացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում Ավստրիական զարգացման համագործակցության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ ստորագրվել է համաֆինանսավորման համաձայնագիր: Այն ստորագրել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւ ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը:  Համաձայնագրի նպատակն է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում 2014 թվականի գյուղատնտեսական հաշվառման ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը: Ալոիս Կրաուտը […]

Դատախազությունն ընդդեմ քննչականի

ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել  է մի շարք չարաշահումներ: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի  քննիչի,  ՀՀ քննչական […]

Այդ չարաշահումների արդյունքում չպետք է վճարեն 80% կանայք

”Այս օրինագծով փորձում եք լուծել այն խնդիրը, որ ծախսերը նպատակային չեն: Դուք իբրև թե փորձում եք սահմանափակել չարաշահումները”,- այսօր Ազգային ժողովում ”Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քննարկման մասնակից Մանե Թանդիլյանը` նշելով, որ իր ելույթներից մեկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խոսել է 20% […]

Մի մոռացված ցեղասպանության պատմություն. Ռիկարդո Անգոսո

Իսպանական հայտնի Cambio 16 պարբերականի լրագրող Ռիկարդո Գարսիան  Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ծավալուն հորդված է հրապարակել։ Թուրքիայի ղեկավարների կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որը կնշվի 2015թ., հարկ է հիշել, որ Թուրքիան մինչ օրս չի ճանաչել 1915-1923թթ. ողբերգական իրադարձությունները, որոնց ընթացքում զոհվեցին շուրջ 2  միլիոն հայեր: Չնայած ջարդեը սկսվել էին դրանից դեռևս մի քանի տարի առաջ` […]

Դավութօղլուն և նրա հայ խորհրդականը` ծաղրանկարի հերոսներ /ֆոտո/

Թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին անդրադարձել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին պոլսահայ հրապարակախոսի նշանակման փաստին: «Եվրենսել» լրատվական կայքում հրապարակած ծաղրանկարում Սելվին պատկերել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և նորանշանակ գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին: Ծաղրանկարում Դավութօղլուն ժպտադեմ ներկայացնում է Մահչուփյանին` ասելով. «Կներեք, սա էլ իմ խորհրդական Մահչուփյանն է», գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուին վերագրված այդ արտահայտությամբ թուրք ծաղրանկարիչը փորձել […]

Ընդդիմադիր ուժերի քաղաքակիրթ պահվածքը. մտավորական /վիդեո/

՛՛Ես կարծում եմ, որ ընդիդմադիր ուժերի համահավաքները, որ վերջին շրջանում տեղի ունեցան, նրանց քաղաքակիրթ պահվածքը, ոչ թե փոխադարձ վիրավորանքների ճանապարհով, այլ առաջարկելով քննարկել ու լուծումներ որոնել… այս ամեն-ինչը չի կարող հայ մտավորականը չողջունել՛՛,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց՝ Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Ափինյանին, սակայն իր խոսքով հակադրվեց՝ գրող –հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ով պահանջեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ