ՃՈ-ի կողմից բոլոր նշանները տեղադրված են. Ա. Արշակյանը՝ Շիրակի ողբերգական դեպքի մասին

Այս տարվա 10 աիսների ընթացքում Երևանում արձանագրվել է 1137 ՃՏՊ, նախորդ տարվա համեմատ մահվան ելքով վթարների թիվը նվազել է մեկով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ճանապարհայինոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Ինչ վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներին, որ Հայաստանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում մահվան ելքով ՃՏՊ-ների քանակով, Արսեն Արշակյանն ասաց՝ ՃՈ հաշվարկները կատարվում են ցանուցման եղանակով: Վերջին 10 տարիների ընթացքում ամենաշատ մահվան ելքով պատահարներ գրանցվել են 2008 թվին: Ըստ Արշակյանի՝ մեր ազգաբնակչության գիտակցությունը բարձրացել է:
Անդրադառնալով Շիրակի մարզում եղած ողբերգական դեպքին՝ Ա. Արշակյանն ասաց.
՛՛Շիրակի մարզի տեսարանն ահավոր էր, բայց եկեք հաշվենք, որ կարող էր գազելի վարորդի փոխարեն լինել ուրիշ մարդ, և մենք ունենայինք մեկ մահ՛՛: Նա նաև հավաստիացրեց, որ
տեղական ինքնակառավարման մարմինները պիտի մտածեն տեղի ունեցածի մասին, քանի որ ՃՈ-ի կողմից բոլոր նշանները տեղադրված են: