03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սա նշանակում էր՝ Ադրբեջանը պետք է մի բան աներ /վիդեո/

՛՛Նախ սկզբից պետք է մեր մեղքերը արձանագրենք, որովհետև չեմ կարծում, որ կարելի էր բաժանման գծին շատ մոտ լինելը հնարավորություն տալ թշնամուն, որ ուղղաթիռ խոցի: Այստեղ նաև մեր պաշտպանության մեղքը կա:

Ի վերջո,  մենք գիտեինք, որ  համարյա ամեն օր շփման գծում դիպուկահարները կրակում են, պատահում է զոհ ենք ունենում: Բա ի՞նչու պետք է չկրակեին ուղղաթիռին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, նոյեմբերի 12-ին՝  չեզոք գոտում ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած ինքնաթիռի միջադեպին անդրադարձավ  ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Միջազգային արձագանքի վերևաբերյալ Գիմիշյանի գնահատականը բացասական է.՛՛Օրինակ՝ Բրայզայի արձագանքը, որը փաստացի մեղադրում է Հայաստանին՝ պաշտպանելով Ադրբեջանին: Պարզապես զայրույթ առաջացնող մոտեցում է: Դա խոսում է նրա մասին, որ ինչ-որ տեղ սա իրենց համար ցանկալի միջադեպ էր՛՛,-նշեց Գիմիշյանը

՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ  Պետրոս Մակեյանը՝ Գիմիշյանի դիտարկումը կիսում է մասամբ. ՛՛Նախ ասեմ, որ սա այն թեման է, որ ես ազատ չեմ խոսելու, կապված՝  ազգային անվտանգության և պետական անվտանգության հետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1994 թվականից ադրբեջանցիները հոգեբանորեն պարտված են ու անընդհատ փորձում են այդ հոգևիճակից դուրս գալ: Դա մենք պարբերաբար տեսնում ենք: Եվ ամենավերջին փաստը հուլիս-օգոստոսյան միջադեպերն էին, որտեղ դրանց քթները մի լավ տրորվեց:  Սա նշանակում էր , որ Ադրբեջանը պետք մի բան աներ՛՛,-նշեց Մակեյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ