15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամոթ բոլորիս, տղաները դեռ անօգնական են.Դավիթ Սանասարյանը շարունակում է հացադուլը

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով արդեն 4-րդ օրն է հացադուլ է հայտարարել ԵԱՀԿ գրասենյակի դիմաց facebook-ի իր էջում գրառել է.

՛՛Ամոթ բոլորիս, տղաները դեռ անօգնական են, նրանց հարազատները կիսամահ վիճակում են, իսկ մենք խրախճանքների մեջ ենք. սիրտս ցավ է ապրում, երբ ֆեյսբուք եմ մտնում ու տեսնում եմ զվարթ երիտասարդություն, երբ լսում եմ, որ երիտասարդությունը իր տոնն է նշում համալիրներում ու փարավոններում… քավ լիցի, չեմ առաջարկում սև շոր հագնել, ապրեք ինչպես որ ուզում եք, ձևական սուգը ծաղր է, պարզապես ձեզ մի քիչ համեստ պահեք, ձեր պահապաններն են անօգնական ընկած, և մյուս զինվորականներն են ձեզ հետևում, նրանք ձեր շնչի կարիքն ունեն, նրանք չպետք է միայնակ լինեն…

Կրկնում եմ, ես հերոսություն չեմ անում, հացադուլը սեփական առողջությանը վնաս տալ է ու ոչ ավելին, ես ոչ մեկիդ փոխարեն քայլ չեմ անում, ինձ կարող եք չհիշել, ես իմ խղճին եմ պատասխան տալիս, ինձ առողջ եմ զգում, իմ առաքելությունը թեման տաք պահելու մեջ է…

Ուժ մեր սահմանում կանգնած տղերքին, համեստություն ու թարմություն բոլորիս՛՛,-գրել է Սանասարյանը:

Հիշեցնենք, Սանասարյանի պահանջում է միջազգային կառույցների աջակցությունը՝ վթարված ուղղաթիռից հայ օդաչուների դիակները վերադարձնելու համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ