14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Միայն գործընկերային հարաբերություններ են Սոս Ջանիբեկյանի հետ. կայացավ ՛՛Ուրիշի փոխարեն՛՛ կատակերգության պրեմիերան /վիդեո/

”Մոսկվա՛՛ կինոթատրոնում այսօր կայացավ ՛՛Ուրիշի փոխարեն՛՛ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, գլխավոր դերերում են Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Վահագն Գալստյանը, Թամարա Պետրոսյանը, Սաթիկ Ջանիբեկյանը, Արամոն։ Ֆիլմի սցենարիստներն Աշոտ Աբրահամյանն ու Սարգիս Մնոյանն են:

Ֆիլﬕ գլխավոր հերոսը պլաստիկ վիրաբույժ է: Նա փոքր հասակում ծնողների հետ ﬔկնել է Հայաստանից և բնակվում է Միացյալ Նահանգներում: Այնտեղ ﬔծացած և կրթություն ստացած երիտասարդն իր մտածելակերպով ավելի շատ աﬔրիկացի է: Այս օրինապահ քաղաքացին ու վիրաբույժը չէր էլ պատկերացնի, որ հայրենիքում կարող է անօրինական գործարքի մեջ ներքաշվել և ՛՛օգնել՛՛ հանցագործին ներկայանալ ուրիշի փոխարեն…

Նախքան ֆիլմի ցուցադրությունը ֆիլմի դերասաններն ու ռեժիսորը հանդես եկան մամլո ասուլիսով: 

Թե ինչու էր հետաձգվում ֆիլմի պրեմիերան, ինչու ևս մեկ կատակերգություն ժանրի ֆիլմ նկարահանվեց, դերասաներն ինչ սովորեցին իրենց կերպարներից, մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ