13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եռյակը զբաղեցնում է ժողովրդին մինչև …168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է. ՛՛ ՛՛Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման ազգային կենտրոն՛՛ հ/կ նախագահ Անդրանիկ Քոչարյանը տևական ժամանակ եղել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչը և այդ շրջապատից դուրս եկավ Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո, որի միջոցով Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին հրավիրեց դառնալ ընդդիմադիր դաշտի լիդերը և ղեկավարել համաժողովրդական շարժումը:

Տեր-Պետրոսյանը համարում է, որ իր քաղաքագիտական վերլուծությունն արդարացվել է, քանի որ Ծառուկյանը, ի վերջո, բարձրացավ Ազատության հրապարակի հարթակ և նույնիսկ խոսեց իշխանափոխության մասին: Սակայն Անդրանիկ Քոչարյանը, ով ի սկզբանե քննադատել է քաղաքագիտական վերլուծությունը, այժմ էլ համարում է, որ Ազատության հրապարակում և քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում են իշխանության սցենարի մեջ:

՛՛Եռյակը զբաղեցնում է ժողովրդին մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ: Իշխանության համար սա իդեալական վիճակ է. կա իշխանություն, և կա նրա դեմ պայքարի իմիտացիա անող եռյակ. և նրանք շահագրգռված են այս վիճակը ձգել մինչև հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Եվ իշխանությունների համար ցանկալի է, որ հերթական ընտրությունների ժամանակ իրենց դեմ հանդես գա այս մաշված և անորոշությունների մեջ խարխափող քաղաքական ուժերի դաշինքը՛՛,-թերթի հետ զրույցում ասել է Տեր-Պետրոսյանի նախկին թիմակիցը:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ