19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եթե գան էլ իշխանության…

”Քրիստենա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը չի ափսոսում ՀԱԿ-ում ընդգրկվելու համար, գնահատում է ՀԱԿ կառույցը ու առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարը միավորել տասնութ կուսակցությունների ու կազմակերպել միասնական շարժում: ”Փայլուն գաղափար էր, ճիշտ մոտեցում, ժողովուրդն էլ վստահեց, սակայն քաղաքական էլիտան, ինձնից եմ սկսում, չարդարացրեց ժողովրդի սպասումները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գիմիշյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ի  փլուզումն սկսվեց այն պահից, երբ Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական նպատակներից ելնելով` հայտարարեց, որ ԲՀԿ-ի հետ գործընթաց է սկսվում:

”Այդ պահից քայքայվեց ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն դարձավ ՀԱԿ: Կյանքը ցույց տվեց, որ որքան նա փորձում է ԲՀԿ-ի հետ համագործակցությունը խորացնել, այդքան քիչ են վստահում իրեն: Ոչ միտք կա, ոչ գաղափար կա ԲՀԿ-ի մեջ, կա օլիգարխ, ով գլխավորում է այդ կառույցը, ու նա էլ անզվորեն ասում է, որ չի կարող լինել ընդդիմություն”,-շեշտեց նա: 

Գիմիշյանի խոսքով` երկու կուսակցությունների առաջնորդները քաղաքական իմաստով անհամեմատելի են: ”ԲՀԿ-ն քաղաքականության մեջ է երկար տարիներ, ոչ մի բան չեմ լսել ԲՀԿ-ից, որ ասեմ` նոր գաղափար են ասել, սովորել եմ, իմացել եմ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ բան եմ սովորել: Ես նույնիսկ զարմանում եմ, որ հանդիպում են, ինչ են խոսում”:

Բացի այդ Գիմիշյանը նաև կարծում է, որ եթե ՀԱԿ-ը 2008-ին կարողանար իշխանափոխություն անել, այդքան էլ լավ իշխանություն չէին լինելու այդ ժամանակ ՀԱԿ-ում գտնվող մարդիկ: Նա ցավով նշեց, որ այսօր ՀԱԿ նախկին ու ներկայիս անդամները տարաձայնություններ ունեն: 

Ինչ վերաբերում է քառյակին, ապա բանախոսի խոսքով` քառյակին էլ չի հաջողվելու իշխանափոխություն անել: ”Քառյակը կարող է մի երկու միտինգ անել, ծախս անել, բայց էտ էլ արդյունք չի տա: Տա Աստված` ես սխալվեմ, իրենք գան ու երկրի համար լավ բան անեն, բայց չեմ հավատում, որ կգան, իսկ եթե գան էլ, այս իշխանությունից չեն տարբերվի”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ