25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ-ն խթանում է ոստիկանության բարեփոխումների գործընթացը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի 2014թ. – Ոստիկանության բարեփոխումը՝ որպես քրեական արդարադատության խթանման միջոց՝ դա է ԵԱՀԿ-ի կողմից հրատարակված նոր ուղեցույցի թեման, այն այսօր ներկայացվեց Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի անձնակազմին և ուսանողներին:

Ուղեցույցը պարունակում է գործնական միջոցառումների կոնկրետ օրինակներ առ այն, թե ինչպես ոստիկանության բարեփոխումների շրջանակում բարելավել համագործակցությունը քրեական արդարադատության տարբեր ինստիտուտների, համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև անվտանգության և արդարադատության ոլորտներում ծառայություններ մատուցող ոչ պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև:  

Հրատարակությունը ներկայացվեց նաև երեկ՝ ոստիկանության գործունեության հաշվետվողականության և թափանցիկության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք  կազմակերպվել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ: Նույն օրը, ուղեցույցը ներկայացվեց նաև ոստիկանության շտաբում՝ ոստիկանության ղեկավարությանն ու ոստիկանական բարեփոխումների քաղաքականությունը մշակող աշխատակիցներին:

՛՛Բարեփոխումները քրեական արդարադատության մեկ հատվածում պետք է ներդաշնակեցվեն այլ ոլորտներում բարեփոխումների հետ՝ բարելավելու ողջ քրեական արդարադատության գործընթացը և անվտանգության և արդարադատության մատչելիությունը բոլորի համար՛՛, – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը. ՛՛Այս ուղեցույցը օգտակար կլինի Հայաստանի ոստիկանության համար, որը ներկայումս լուրջ բարեփոխումների ընթացքում է՛՛:

Նշված նախաձեռնությունից բացի, այս շաբաթվա ընթացքում՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի հետ համատեղ կազմակերպվեցին  դասընթացներ ընտանեկան բռնության կանխարգելման, անչափահաս իրավախախտների և հանցագործության կատարման վայրի զննության վերաբերյալ:

Ուղեցույցը թարգմանվել է հայերեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ այն հասանելի դարձնելու համար հիմնական բոլոր դերակատերներին, ովքեր ներգրավված են ոստիկանության բարեփոխումների գործընթացում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ