30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դաշնակցությունը կոչ է անում…

Կ Ո Չ

 Սիրելի հայրենակիցներ,

2014թ նոյեմբերի 27-ին  ՛՛Հայաստան՛՛ Համահայկական Հիմնադրամն իր տարեկան ավանդական դրամահավաքի հեռուստամարաթոնով շարունակելու է անցյալ տարի սկզբնավորված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանն ուղղված նվիրատվությունների ծրագիրը:

Հատկապես վերջին ամիսների Ադրբեջանի անթաքույց թշնամական գործողությունները, պատերազմի նախապատրաստական ջանքերը եւս մեկ անգամ փաստում են հիմնադրամի` Արցախի անվտանգությանն ու զարգացմանը միտված ջանքերի կարեւորությունն ու այժմեականությունը:

Այլընտրանքային եւ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը հավելյալ երաշխիք է ազատագրված հայրենիքի սահմանների անվտանգության համար: Այն կոչված է եւս մեկ անգամ փաստելու  մեր հակառակորդներին եւ բարեկամներին հայ ժողովրդի անսասան վճռականությունն ու միասնական կամքը` արդարացի հանգուցալուծման բերելու Արցախյան ազատամարտը:

Մեր զավակների առ այսօր թափվող արյամբ ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ուժեղանալու, զարգանալու է նմանատիպ ծրագրերի իրականացմամբ:

Առ այդ, ՀՅԴ Բյուրոն կոչ է ուղղում համայն հայությանը`  առատաձեռն կերպով մասնակցելու համահայկական այս դրամահավաքին եւ օժանդակելու հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին:

Համախումբ ուժով եւ ճիգով միայն կարելի է Արցախյան պայքարը հասցնել իր հաղթական ավարտին։

 

Հայ Յեղափոխական Դաշնակցության

ԲՅՈՒՐՈ

19 նոյեմբեր 2014թ.

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ