07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ծառուկյանի ստվար թիկնազորն էլ երթի էր. Հայոց աշխարհ

՛՛Հայոց աշխարհ՛՛ թերթը գրում է. Երբ ուշադիր հետևում ես՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանրահավաքային ելույթներին, ընդհանուր տպավորությունն այնպիսին է,թե ամենից շատ նա հենց ինքն է մի տեսակ զարմացած,որ ոչ միայն մասնակցում է ընդդիմության հանրահավաքին, այլև գլխավորում է այն՝ հարթակում կանգնած:  Համենայն դեպս նման ենթադրության տեղիք է տալիս Գագիկ Ծառուկյանի ելույթներում շարունակ կրկնվող ֆրազը՝ ՛՛Ես այսօր այստեղ եմ… Ես ուզում եմ ասեմ, որ ես ձեր կողքին եմ…՛՛։Ի դեպ, որոշ սրամիտներ այդ խոսքերով արդեն յուրօրինակ ռեպ-տեսանյութ են պատրաստել, որն այս օրերին բազմաթիվ դիտումներ է ունեցել:  Եվ նկատենք, որ ոչ միայն ԲՀԿ առաջնորդն է ՛՛այստեղ՝ ձեր կողքին՛՛, այլև նրա ստվար թիկնազորը: Ամեն դեպքում տեսանք ևս մի բան, որ չէինք տեսել՝ թիկնապահներով ընդդիմադիրների երթ, գերթանկարժեք ավտոների շքերթով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ընդդիմության ներկայացուցիչները ներկա են եղել՝Մարգարիտ Եսայանի ՛՛մարգարտյա՛՛ հարսանիքին. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. Հանրապետական  խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ՛՛մարգարտյա՛՛հարսանիքին, որը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ ՛՛Վիվալդի՛՛ սրահում, մասնակցել են քաղաքական ներկապնակի գրեթե բոլոր մասնակիցները:  Պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Ոչ իշխանականներից ոմանք հարսանիք են գնացել եռյակի ուրբաթօրյա հանրահավաքից հետո:  Հարսանիքին ներկա են եղել ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛խմբակցության ղեկավար Ռուբիկ […]

Ամփոփվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան բանակցությունները

Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Բանակցությունների […]

Սեքսը հայտնագործվել է 385 միլիոն տարի առաջ /16+/

Ավստրալիայի Ֆլինդերս համալսարանի գիտնականները պարզել են, որ շուրջ 385 միլիոն տարի առաջ ներկայիս Շոտլանդիայի տարածքում բնակվող Microbrachius dicki արարածները իրագործել են առաջին սեռական ակտը: Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով այս ջրային կենդանիներին: Նրանք պարզել են, որ դրանք սեքսով են զբաղվել ճիշտ մարդկանց նման:   Սակայն էվոլուցիայի այս տարբերակը ձկների մոտ երկար չի տեւել, դրանք […]

Նրանք ժողովրդին խաբելով տանում են իրենց նպատակներին հասնելու համար. ազատամարտիկ /վիդեո/

Ովքե՞ր էին ղեկավարում հոկտեմբերի 24-ի հանրահավաքը: Ընդդիմության երեք առաջնորդները բեմահարթակի տերերն էին, թե՞ եկել էին նվաճելու ժողովրդի վստահությունը: Ազատամարտիկ, ազատ քաղաքացի Սուսաննա Մարգարյանը հիասթափված է. ՛՛Ես այնտեղ չեմ տեսնում ոչ մի առանձնահատուկ ղեկավար, ժողովուրդն է այստեղ ղեկավար:Կուսակցություններին ողջունում եմ , որ իրանք դուրս են եկել , որ պայքարում են, բայց ցանկալի չի, երբ որ նրանք […]

Լրագրողները ծաղրել են Դեւիդ Բեկհեմի դստերը /ֆոտո/

Լրագրողները լուսանկարել են Վիկտորիա Բեկհեմին դստեր՝ Հարպերի հետ խանութից դւորս գալիս: Նրանք անմիջապես սկսել են մեղադրել Վիկտորիան վատ մայր լինելու մեջ, քանի որ երեխան ծծակով է եղել, իսկ, ինչպես հայտնի է, մեծ տարիքում ծծակ օգտագործելը երեխայի ատամներն ու առոգանությունը վնասում է: Նշենք, որ Հարպերը այս տարվա հուլիսին դարձել է 3 տարեկան:

Այդպիսի խոսքեր թույլ տալն առնվազն վիրավորական է. հղի կնոջ պոռթկումն Ազգային ժողովում /վիդեո/

՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքացիական նախաձեռնության անդամներից Տաթևիկ Դավթյանի ելույթից հետո ծափահարություններ հնչեցին: ՛՛Անթույլատրելի է, երբ պետական պաշտոնյան մեզ հավասարեցնում է մանր խուլիգանների հետ: Ասում եք՝ ինչպես կարող է ազդել կնոջ վրա մի քանի ամիսներ եկամուտներ չունենալը, ես ձեզ հարցնում եմ՝ երբևէ եղել է նման իրավիճակ, երբ մի […]

Պուգաչովայի թոռնիկը որոշել է կադետ դառնալ Չեչնիայում /ֆոտո/

Ալլա Պուգաչովայի թոռը՝ Քրիստինա Օրբակայտեի 16-ամյա որդի Դենի Բայսարովը որոշել է կադետ դառնալ Չեչնիայում, հաղորդում է kp.ru-ն: Այդ մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում։  Նա ասել է, որ իր սիրելի զարմիկը որոշել է կադետ դառնալ, իսկ ցանկության մասին նա հայտնել է, երբ հյուրընկալվել է Կադիրովին։ Վերջինս հավանություն է տվել տղայի որոշմանը։  […]

Արտեմ Ասատրյանը ոչինչ չի բացառում /վիդեո/

‘’Որևէ առաջարկություն չենք անտեսելու՛՛,-Ազգային ժողովում հղիության նպաստի վերաբերյալ օրենքների մասին խորհրդարանական լսումների հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՛՛Նախ` ամբողջ առաջարկությունները կամփոփվեն, որից հետո կքննարկվեն և արդյուքնում` դուրս կբերենք այն մոտեցումները, որոնք և օրենսդրական նախաձեռնության նպատակի ու խնդիրների հետ կարգավորումներ կապահովեն, և այն անհանգստությունները, խնդիրները, որոնք օբեյկտիվորեն հնչեցին, և […]

Փարիզում ավարտել է Օլանդ-Սարգսյան հանդիպումը

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ: Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Օլանդին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ