20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեծերը Աստծո մասին…

”Իմ մեծագույն հարգանքը 7 հիացմունքն եմ տա­ծում բոլոր ճարտարագետների, հատկապես նրանցից ամենամեծի Աստծո հանդեպ՛՛:

Հարցազրույցներից մեկում ատոմների աշխարհում նպատակահարմարու­թյան մասին հարցին պատասխանել է ամերիկացի գյուտարար և գործարար Թոմաս Էդիսոնը:

Էդիսոն. — Մի՞թե դուք կարծում եք, որ դա կատարվում է անիմաստ կերպով: Ատոմները ներդաշնակ և օգտակար միասնության մեջ ընդունում են գեղեցիկ և հե­տաքրքիր ուրվագծեր ու գույներ՝ ասես արտահայտելով իրենց զվարճությունը: Հի­վանդության կամ մահվան ժամանակ մարմնի մեջ տարածված և քայքայված բաղ­կացուցիչ ատոմների անհամաձայնությունը անհապաղ իրեն զգացնել է տալիս վատ հոտերով: Հայտնի ձևերի մեջ միավորված ատոմսերը գոյացնում են ցածր դասի կենդանիներին: Վերջապես դրանք միավորվում են մարդու մեջ իրենցից ներ­կայացնելով գիտակցող ատոմների լիակատար ներդաշնակություն:                                            

Թղթակից. — Որտե՞ղ է այդ գիտակցվածության սկզբնաղբյուրը: Մեզանից ավե­լի բարձր ինչ֊-որ Ուժի՞ մեջ: Ուրեմն, Դուք հավատում եք Ստեղծողի՞ն, Աստծո՞ւն:

Էդիսոն. — Իհարկե, ես հենց դա նկատի ունեի, որ Աստծո գոյության փաստը կարող է ապացուցվել նույնիսկ ՛՛քիմիական ճանապարհով՛՛:

Հիշեցնենք, որ Henaran.am-ը  ընթերցողին է ներկայացնում հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո եւ նրա՝ մարդկությանն ուղղված կյանքի խոսքի՝ ՛՛Աստվածաշնչի՛՛ վերաբերյալ` ”Մեծերը Աստծո մասին” գրքից, որտեղ ներկայացված են մարդկության պատմության մեջ իրենց գործունեությամբ անջնջելի հետք թողած անհատների մեկնաբանություններն ու կարծիքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ