Հորդոր Շանթի որդուն…/վիդեո/
՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը 2013 թվականի նոյեմբերի 5-ին հոր հետ միասին ՛՛Անոնիմուսների՛՛ երթին մասնակցելու և ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար դատապարտվեց 4 տարի պայմանական ազատազրկման: Շահեն Հարությունյանը 15 տարեկան է և սովորում է դպրոցում: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիակները չեզոք գոտուց դուրս բերելու համար հացադուլ հայտարարած ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանին մեկ օրով միացավ նաև Շահենը:
Անչափահասները իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու: Այս մասին մեզ հետ զրույցում կոնկրետ օրենքը մատնացույց անելով՝ ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
՛՛Ճիշտ չեմ համարում,անգամ եթե դա պայմանական դատապարտում էր: Հայաստանում՝ ցմահ դատապարտումը կամ այսպիսի դատապարտումը երիտասարդների նկատմամբ անհամաչափ ու կոշտ վերաբերմունք է: Ես չեմ կիսում Շանթ Հարությունյանի և նաև այս տարվա կրկնված ՛՛անոնիմուսների՛՛ երթի գաղափարը՛՛,-նշեց Ալավերդյանը:
Ալավերդյանը համոզված է.՛՛Շանթի որդին չպետք է այդպիսի պատժի ենթարկվեր՛՛:
Ի հավելումն մեր հարցադրմանը Ալավերդյանը նշեց, որ աշխարհում ընդհունված չէ անչափահասի քաղաքական պայքարը.”Միջազգային նորմերով արգելված է՝ անչափահասներին ընդգրկել քաղզաքական պայքարի մեջ: Ես դա ասում եմ մեր բոլոր քաղաքական ուժերի համար, մեր բոլոր ակտիվ հայրերի ու մայրերի համար: Այստեղ համարվում է, որ նրանք գործում են դրդմամբ “,-հավելեց Ալավերդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: