18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Տեսանելի կլինի մոտ ապագայում. Հ. Աբրահամյան

Հոկտեմբերի տասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել է Հայաստանի  անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների,  ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Վարչապետը հանդես է  եկել ելույթով: Դիմելով ներկաներին նա, մասնավորապես,  ասել է. ՛՛Շնորհավորում եմ […]

՛՛Դաշնակցության՛՛ համար զարմանալի չէր

”Բայց ի՞նչն էր այստեղ զարմանալի, ես ուղղակի զարմանում եմ ձեր զարմանալու վրա՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք անակնկալ չէր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պատրաստակամությունն առաջադրվելու նախագահի թեկնածու։  Դիտարկմանը, որ եթե 2018-ին է լինելու ընտրությունները, ինչու է հիմա խոսվում նախագահի իր հավակնությունների մասին, պատասխանեց. ՛՛Դե երևի նկատի ունեն, […]

Ինձ ճիշտ եմ պահել. Ջիվան Գասպարյան. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ հարցազրույցից հատված ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:  Պարոն Գասպարյան, շատերը դժգոհում են մեր երկրում վարվող մշակութային քաղաքականությունից: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը, հատկապես, որ Դուք միշտ զուսպ եք արտահայտվել: – Նախ իմ կարծիքով՝ մշակութի նախարարությանը պետք է շատ իրավունքներ տալ, հսկողություն լինի արվեստի նկատմամբ, որ արվեստը չփլվի, չքանդվի: Գրողների միություն ունենք, Կոմպոզիտորների […]

Նախկին ներկաներով. Ժողովուրդ

Հովիկ Աբրահամյա­նին ԱՄՆ-ում՝ հենց օդանավակայա­նում, դիմավորել է նախկին վարչա­պետ, ԱՍՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: ՛՛Ժողովուրդ՛՛-ը տեղեկա­ցավ, որ Տիգրան Սարգսյանը Աբրահամյանի գլխավորած պատվիրակու­թյանը նաեւ ԱՄՆ դեսպանատուն է հրավիրել՝ տանտիրոջ իրավունքով: Նրանք արտաքուստ շատ ջերմ են եղել միմյանց հետ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Գևորգ Կոստանյանը քրեական գործեր է հարուցել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության հիման վրա: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ խորհրդարանի հանձնաժողովներին հաշվետվության ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է բոլոր դրվագներն առանձին քնննության առարկա դարձնել: Թերթն արդեն մեկ շաբաթ է՝ փորձում է սույն տեղեկությունը ճշտել ՀՀ […]

Հրահանգել է իջեցնել գները. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու խայտառակությունը փորձում է մեղմել ՛՛բարեգործություններով՛՛:  Օրերս նա հավաքել է հաց արտադրող ընկերությունների սեփականատերերին եւ հրահանգել, որ Գորիսում հացի գինը պետք է նվազի. 240 դրամից՝ 200:  ՛՛Ճկուն զեղչեր՛՛ է թելադրել նաեւ դեղորայքի վաճառքով զբաղվող տնտեսվարողներին, այստեղ էլ նպատակահարմար է գտել, որ գործի […]

Պարապուրդի է մատնված. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը բառի բուն իմաստով արդեն պարապուրդի է մատնված: Արդեն քանի ամիս է՝ այդ հանձնաժողովը նիստեր չի գումարել, որևէ միջոցառում ու քննարկում չի անցկացրել: Հանձնաժողովի նախագահը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է:Օրերս քաղաքագետներից մեկը նկատել էր, որ պետաք է այդ հանձնաժողովը կամ փակել, կամ էլ, հաշվի առնելով […]

Եռյակը տոնում էր ԵՏՄ-ին անդամակցությունը. 168 ժամ

‘’168 ժամը՛՛ գրում է. ՛՛Թվում էր, թե երաժշտությունը չէր կարող կապ ունենալ Մինսկում ստորագրված փաստաթղթի հետ, բայց դրանից քիչ անց մեկնարկած եռյակ/քառյակի հանրահավաքը ցույց տվեց, որ Ազատության հրապարակն, ըստ էության, տոնում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Նախ՝ հանրահավաքում գրեթե բոլոր ելույթ ունեցողներն իրենց պարտքն էին համարում նշել, որ իրենք Ռուսաստանի դեմ ուղղված որեւէ քայլ […]

Ստյոպա Սաֆարյանը բիզնե՞ս ունի. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանությունը՛՛ գրում է.  ՛՛Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախկին քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վերջերս բիզնես է հիմնել. նա Երեւանի կենտրոնում՝ Թումանյանի փողոցում, գեղեցկության սրահ է բացել: ՛՛Ժառանգության՛՛ մեր աղբյուրները հենց դրանով էլ պայմանավորում են Սաֆարյանի՝ կուսակցության վարչությունից  հեռանալն ու այս օրերին եռյակի հասցեին սոցիալական ցանցերում քննադատություններ հնչեցնելը: ՛՛ՉԻ՛՛ հետ զրույցում, սակայն, Սաֆարյանը հերքեց՝ ասելով. ՛՛Բացարձակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված