Ի՞նչ աշխատանքներ են տարվում ԵՏՄ-ին միացնող միակ ցամաքային ճանապարհի համար
ՀՀ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագրի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից, թե ինչ աշխատանքներ են տարվում ԵՏՄ-ին միացնող միակ ցամաքային ճանապարհի խնդիրը լուծելու ուղղությամբ: Ըստ նրա՝ ներկա պահին միակ ցամաքային կապը Վերին Լարսի ճանապարհն է, որտեղ ժամանակ առ ժամանակ կուտակումներ են լինում, նաև փակվում: […]





































