Հովիկ Աբրահամյանը նեղացած է
Քիչ առաջ ավարտվեց ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցների և վարչապետի հանդիպումը։
Աշխատակիցների փոխանցմամբ՝ վարչապետը խոստացել է, որ մինչև դեկտեմբերի 15-ը նրանք կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը, որից հետո կմտածեն հաջորդ մեկ ամսվա աշխատավարձը վճարելու մասին։
՛՛Վարչապետը տեղեկացրեց, որ ինքը մի քանի ամսվա ընթացքում փորձել է մանրամասն ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, բայց մի շարք խնդիրների դեռևս ծանոթ չէ: Այդ պատճառով շաբաթ օրը Երվանդ Զախարյանի հետ մենք նորից պետք է հանդիպենք և քննարկենք մեր գործարանի հարցը՛՛,- լրագրողների հետ զրույցում նշեց գործարանի Արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը՝ հավելելով, որ մինչև շաբաթ դադարեցնում են բողոքի ակցիաները։
Թադևոսյանը փոխանցեց , թե վարչապետը ՛՛նաիրիտցիներից՛՛ նեղացած է, ՛՛քանի որ նա պատրաստակամ էր մեզ ընդունել և միմյանց վիրավորելու կարիք չկա՛՛։