18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկիրը կորցնում է իր սուվերենությունը ցանկացած ինտեգրացիայի պարագայում. ռուս քաղաքագետ

Ազգային ժողովում ընթանում են հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի 8-րդ նիստի աշխատանքները: Հյուրերից Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, ՛՛Կովկասյան համագործակցություն՛՛ ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևը, խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, ասաց, որ այստեղ Հայաստանի համար համատեղվում են անվտանգությունն ու տնտեսական շահերը: 

Նա նկատեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար առևտրային խոշոր գործընկեր է: 
Ինչ վերաբերում է տեսակետներին, որ Հայաստանը, ԵՏՄ-ին անդամակցելով, կորցնում է իր ինքնիշխանությունը, ապա Սիլաևն ասաց, թե իրենք ուսումնասիրել են ինտեգրացիոն գործընթացները տարբեր երկներում ու եկել են այն եզրահանգման, որ երկիրը կորցնում է իր սուվերենությունը ցանկացած ինտեգրացիայի պարագայում: ՛՛Յուրաքանչյուր ինտեգրացիայի դեպքում սուվերենության կորուստ կա և ՌԴ-ն էլ ացառություն չէ: Թե ինչպիսին կլինեն հիմա այդ սահմանափակումները, դժվար է խոսել, բայց աշխարհում կան ինտեգրացիայի շատ տարբերականեր ու մենք կընտրենք դրանցից մեկը՛՛,- նշեց նա:

Ըստ Նիկոլայ Սիլաևի՝ ԵՏՄ-ն, ինտեգրացիոն մյուս միությունների նկատմամբ, ունի մեկ առավելություն, որ այն մեկնարկի առջև է, որ այն նոր է ձևավորվում: ՛՛Այն երկրները, որոնք միանում են ԵՏՄ-ին, ունեն բանակցային գործընթացը ծավալելու ավելի լայն հնարավորություն, քան Եվրամիության դեպքում, կա հնարավորություն ազդելու բանակցային գործընթացի ժամանակ՛՛,-շեշտեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ