՛՛Նաիրիտի՛՛ տնօրինությունը պարզաբանում է՝ ինչու են կրճատում աշխատողներին
՛՛Նաիրիտ գործարան՛՛ ՓԲԸ տնօրինությունը հայտնում է.
Հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը ”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ դիրքորոշումը ներկայացնելու նպատակով`
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.
- աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով:
- Աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատման դեպքում ”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ գործելու է բացառապես գործող` ՀՀ օրենսդրության սահմաններում , այն է`
- ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները գրավոր կծանուցվեն այդ մասին,
- ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):
- Ø (Հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը.
- Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշժվարկի այլ կարգ նախատեսված չէ:
- Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը:
- ”Նաիրիտ Գործարան” ՓԲ ընկերությունը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ ներկայիս աշխատակիցների հետ:
- Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարության` 2014թ-ի դեկտեմբերին ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ: