19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեսիջ Պուտինին

Սեպտեմբերի երեքից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում իշխանափոխությունը կարող է լինել միայն Կրեմլի ցանկության դեպքում, որովհետև Ռուսաստանի դիրքերը Հայաստանի իշխանությանների ձևավորման գործընթացում բավական ուժեղացել են: Արդյոք այն, որ եռյակի անդամներից ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կողմ քվեարկեցին ԵՏՄ-ին միանալու պայմանագրին, կարելի է համարել մեսիջ Ռուսաստանին, որ իշխանափոխության դեպքում իրենք էլ Մոսկվայինն են: Հարցի շուրջ զրուցեցինք քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ:

՛՛Ոչ թե մեսիջ էր, այլ իրենք արտահայտեցին իրենց տեսակետն առ այն, որ իրենք ստեղծված իրավիճակում դեմ չեն Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին,-կարծում է փորձագետը: –Տեսականորեն կարելի է քննարկել նաև Արևմուտքի գործոնն իշխանափոխության հարցում, բայց իննսունինը տոկոսն այստեղ իշխանափոխությունը Կրեմլի ցանկությունից է կախված՛՛,-նկատեց նա:

Արմեն Բադալյանի համոզմամբ՝ միայն կողմ քվեարկելը շատ քիչ է այստեղ իշխանափոխության համար գործընկեր փնտրելու համար, որովհետև կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք պետք է իրականացվեն, ապա նոր իշխանափոխության հարցում հնարավորություն լինի:

՛՛Այնպես չէ, որ եթե եռյակը կողմ քվեարկեց ԵՏՄ-ին միանալուն, հինգ րոպե հետո Կրեմլը Հայաստանում իշխանափոխություն կիրականացնի և իշխանափոխության կբերի եռյակին, այդ քվեարկությունը դեռևս շատ քիչ է Ռուսաստանի դաշնակից կամ գործոն լինելու համար՛՛,-եզրափակեց փորձագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ