28 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանում ամենակոռումպացված ոլորտները երեքն են. Վարուժան Հոկտանյան

Այսօր, դեկտեմբերի 9-ին, ողջ աշխարհում նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: ”Թրանսփարենսի Ինթրնեյշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը լրագրողների հետ հանդիպամը կարծիք հայտնեց, որ որ Հայաստանում ամենակոռումպացված երեք ոլորտները ըստ հարցումների երեքն են` պետական կառույցներ, դատարաններ և առողջապահության համակարգ, բալային սանդղակով ավելի ցածր են գնահատվել ոստիկանությունը և կրթությունը:

Անցած տարի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը լուրջ հաջողություն չի գրանցել. ’’Իրավիճակը չի վատացել, բայց լավացման մասին վաղ է խոսել: Կարելի է ասել, որ առաջընթացը շատ քիչ է’’,-նշեց Հոկտանյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարվա դեկտեմբերի 3-ին ”Թրանսփարենսի Ինթերնեյշնկլ” միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքներից ակնհայտ է դառնում, որ կոռուպցիայի հետ կապված իրավիճակը ողջ աշխարհում էական փոփոխություն չի կրել:

Այսուհանդերձ, Հոկտանյանը կարծում է, որ հարկավոր է միշտ բարձրաձայնել և դեմ դուրս գալ կոռուպցիային:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ