07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

”Դվին” հյուրանոցի իրական գնորդը ազգությամբ թուրք է. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. ՛՛ՉԻ՛՛ տեղեկություններով ՛՛Դվին՛՛ հյուրանոցի իրական գնորդը ազգությամբ թուրք է:  ՛՛ՉԻ՛՛ աղբյուրների փոխանցմամբ՝ գնորդի հավատարմատարը ՀՀ քաղաքացուհի է, որի մշտական բնակության վայրը, սակայն, Ստամբուլն է: Վերջինս մշտապես գտնվում է Երևան- Ստամբուլ ուղևորությունների մեջ:  ՛՛ՉԻ՛՛-ն այս կապակցությամբ փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Թերթին տեղեկացրել են, որ […]

Եռյակը լքելու պաշտոնական ժամանակացույցը .Իրավունք

“Իրավունք” թերթը գրում է. “Ըստ “Ժառանգությանը” մոտ կանգնած աղբյուրի՝ “եռյակի” շուրջ ներքին հակասությունները կարծես թե մոտեցել են հանգուցալուծման: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անկախ ամեն ինչից՝ մինչև տարեվերջ կուսակցությունը պաշտոնապես լքելու է “եռյակը”, սակայն տարաձայնություններ կան, թե կոնկրետ երբ դա պետք է արվի: Ռուբիկ Հակոբյանը համարում է, որ դա պետք է լինի Նոր տարվանից, մեծամասնությունը, […]

Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումները.Հրապարակ

 “Հրապարակ” թերթը գրում է. Մոսկվայում Սերժ Սարգսյանը կունենա մի շարք կոնֆիդենցիալ հանդիպումներ տարածաշրջանում, մասնավորապես Վրաստանում տեղի ունեցող զարգացումների, Ղարաբաղի հարցով սպասվող Ալիեւի հետ նոր հանդիպման առնչությամբ, կցավակցի իր վաղեմի ընկեր Սերգեյ Իվանովին՝ որդու մահվան առիթով։ Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո բավականին լուրջ մրցավազք է սկսվել “մոսկվահպատակ” մեծահարուստ հայերի միջեւ՝ “հանուն Հայաստանի”, իրականում՝ […]

Կդատե՞ն Արմեն Մովսիսյանին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին իշխանական վերին օղակներում լուծվում է էներգետիկայի բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ճակատագիրը: Վերին օղակներում որոշում են՝ դատե՞լ, թե չդատել նրան: Կառավարության վերահսկողական եւ իրավապահ մարմիններն այս օրերին լրջորեն ուսումնասիրում են Մովսիսյանի երկարամյա նախարարական գործունեությունը եւ տեղեկանքներ կազմում իշխանության վերին ներկայացուցիչների համար: Թե […]

Կառավարությունը կադր չո՞ւնի. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Կառավարության երեկվա նիստից հետո կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունների մոտ ստեղծված կադրային ՛՛սովն՛՛  այդպես էլ չի հաջողվում հաղթահարել: Արդեն երկար ժամանակ թափուր մնացած չորս պաշտոններից ՀՀ իշխանությունները կարողացան լուծել միայն մեկի՝ Վայոց ձորի մարզպետի հարցը՝ այդ պաշտոնում նշանակելով Վայքի քաղաքապետին: Մյուս՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնից որոշեցին հրաժարվել՝ նախարարությունը արտակարգ իրավիճակների […]

Շանտաժ՝ կառավարությանը /վիդեո/

՛՛Էս հրապարակի հիմնադիրներից մեկն էլ ես եմ՛՛,-մեզ հետ զրույցում նշեց Ազատ լրագրող Սոնա Մաղաքյանը: Սոնա Մաղաքյանին հատկապես զայրացրել է Կառավարության մոտ հրապարակումներով հանդես եկած Սիրանույշ Չփլախյանը իր մեղադրանքներով: Henaran.am-ը ևս անդրադարձել է Սիրանույշ Չփլախյանի պատմությանը: ՛՛Ստեղ հայտնվում է մի արարած, պլակատները պարզում են  ու սկսում են շանտաժ անել կառավարությանը, որ փող պլոկեն՛՛,-նշեց Մաղաքյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի […]

Եռյակի տարող ուժը…./վիդեո/

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկային բոլոր առումներով վայելում է ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության առաջնորդի հարգանքը: Չնայած Արամ Կարապետյանը չի վստահում եռյակին և բավականին քննադատող տեսակետներ է հայտնում երկու առաջնորդների՝ Լևոն Տեր Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի առնչությամբ, նույն բախտին չի արժանացնում նաև  Րաֆֆի Հովհաննիսյանին: ՛՛Րաֆֆի Հովհաննիսյանի այնտեղ գտնվելը զուտ մի բանի արդյունք է, զուտ քաղաքագիտական բան եմ […]

Hot girl. Ռիհաննան կրկին մերկացել է տղամարդկանց ամսագրի համար /ֆոտո/

Երգչուհի Ռիհաննան, ամենայն հավանականությամբ, ապրում է ՛՛Ոչ մի օր առանց բաց լուսանկարի՛՛ կարգախոսով: Հիմա էլ երգչուհին զարդարել է բրիտանական Esquire ամսագրի շապիկը իր բաց լուսանկարներով: Ֆոտոսեսսիան լուսանկարիչն անվանել է. ՛՛Ռիռին վերադարձել է եւ սեքսուալ է, ինչպես երբեք՛՛: Երգչուհին իր նոր, բաց լուսանկարներից երկուսը հրապարակել է Ինստագրամում:

Լավ փուլում է գտնվում. ինչով է զբաղված գազի հանձնաժողովը

 Ազգային ժողովի՝ գազի հարցերով զբաղվող հանձնաժողովը նիստեր անում է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: ՛՛Հանձնաժողովն աշխատում է, վերջին նիստը մոտ 2 շաբաթ առաջ է եղել՛՛,-նշեց նա: Նկատենք, որ ընդդիմադիր պատգամավորներից դժգոհել էին, որ հանձնաժողովը նիստեր չի անում, և պատճառն էլ իշխանության ներսում ընթացող պրոցեսներն են:Այվազյանը նշեց, որ Արամ Մանուկյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված