17 Հունվարի, Saturday, 2026
KFC

”Որևէ մեկի հրաժարականը պահանջելու համար պետք է արտահերթ անե՞լ”…

”Որևէ մեկի հրաժարականը պահանջելու համար պետք է արտահերթ անե՞լ, ԱԺ-ում աշխատող անձ չէ նա, որն է դրա անհրաժետությունը”,-այսօր Ազգային ժողովի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` արձագանքելով ԱԺ ոչ իշխանականններին, ովքեր հայտարարել են, որ արտահերթ նիստ են հրավիրելու 18:30 և պահանջելու են ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրաժարականը: 

Նշենք, որ նիստը ավարտելուց հետո Հերմինե Նաղդալյանը չհայտարարեց, որ արտահերթ է լինելու, լրագրողներից մեկի հարցին, թե լինելու է նիստ, թե ոչ, քանի որ 44 ստորագրություն, ոչ իշխանականների խոսքով, հավաքված է, նա ասաց. ”Ես չեմ տեսել այդքան ստորագրություն, որովհետև գործընթացը վերջին րոպեներին է  եղել, և եթե ԱԺ նախագահը ստացել է այդ ստորագրությունը, համապատասխան կարգավորումներ արել է, ուրեմն կլինի”:

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանականները պահանջում են նաև քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, վերջին բռնությունները, Լյովա Երանոսյանի հայտարարությունը, թե ով վիրավորի նախագահին, ինքը նրա ականջները կկտրի:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ