17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ամոթ կլինի Ազգային ժողովին

”Մենք մտահոգված ենք երկրում ստեղծված իրավիճակով, երբ որ բռնարարքներն այնքան են շատացել, որ արդեն, կարելի է ասել, ”բեսպրեդել” է, և մենք ուզում ենք լուծում լինի դրան: ԱԺ-ն եթե չարձագանքի, չքննարկի իրավիճակը և որոշակի որոշում չկայացնի, դա պարզապես ամոթ է ԱԺ-ի համար: Մենք ուզում ենք, որ ԱԺ-ն խառնվի, իր խոսքն ասի ստեղծված իրավիճակի հետ կապված”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը` խոսելով վերջին բռնությունների մասին: Մարգարյանն ասաց, որ հնարավոր է բոլոր խմբակցություններով միասնական տեքստ մշակեն:

Նշենք, որ այս պահին վեց խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդակցություն են անցկացնում ԱԺ նախագահ Գալուստի Սահակյանի մոտ: Հիշեցնենք, որ առանձին հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նախագահը, իսկ ոչ իշխանականներն էլ առաջարկում են փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հրաժարականը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ