16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի)  և Վարդենյաց (Սելիմի)  լեռնանցքներում  տեղում է թույլ ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից  ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության
 լրատվական  ծառայություն


KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ