18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Կապրիզ և շոու”. ոչ իշխանականները պահանջում են Լյովա Երանոսյանի հրաժարականը /վիդեո/

Այս պահին նպատակահարմարություն չեմ գտնում և անհիմն եմ համարում նման հարցով արտահերթ նիստ հրավիրելը, որովհետև մեր ընդդիմադիր գործընկերների պահվածքը ցույց տվեց, որ նրանց նպատակը ոչ թե խնդրի լուծումն է, այլ ավելի շատ քաղաքական աղմուկ հանելը”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը կմասնկցի ոչ իշխանականների կողմից հրավիրված արտահերթ նիստին:

Նշենք, որ քիչ առաջ ԱԺ չորս խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով ԱԺ քարտուղարությունից ձևաթուղթ վերցրեցին: Արտահերթ նիստում նրանք պահանջում են ընդունել հայտարարություն, որով կպահանջեն փոխոստիկանապետ, Ներքին գործերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրաժարականը:

”Նոր ծանոթացել եմ ձևաթղթին, և իմ դիրքորոշումն ավելի ամրապնդվել է, որովհըետև ձևաթղթում այնպիսի գաղափարներ կան, որ դրանք պառլամենտականի լիազորությունների կապ չունեն և ուղիղ միջամտություն են հանրապետության նախագահի լիազորություններին, ու ծիծաղելի է, որ նման հարց պառլամենտը քննարկի”: 

Ըստ Շարմազանովի` խորհրդարանն իր վրդովմունք արդեն հայտնել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ԱԺ նախագահը ներկայացրեց նախագիծ, որով բոլոր ուժերի անունինց դատապարտեց այդ բռնությունները: ”Դրանից այն կողմ էլ ինչ պիտի անի խորհրդարանը, խորհրդարանը ոչ իրավապահ մարմին է, ոչ դատախազություն, ոչ քննչական կոմիտե, ոչ էլ ոստիկանություն”: 

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց` ոստիկանության մասին օրենքով փոխոստիկանապետին, Ներքին գործերի հրամանատարին ազատում ու նշանակում է երկրի նախագահը: Շարմազանովն ընդգծեց` ուղղաթիռի խոցման, հայ զինվորների սպանության ժամանակ արտահերթ նիստ չհրավիրեցին. 

”Իրենք շոու արեցին, մենք էլ շոուին չմասնակցեցինք”:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ