06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Այսօր թեյի միջազգային օրն է

Այսօր` դեկտեմբերի 15-ին, ողջ աշխարհում նշվում է թեյի միջազգային օրը: Թեյն ավանդական խմիչք է համարվում աշխարհի տարբեր երկրներում` Ճապոնիայից մինչեւ Շվեյցարիա: Թեյը հրաշալի ազդեցություն է թողնում մարդկանց վրա` հանում է քնատությունը, հոգնածությունը, բարձրացնում է աշխատունակությունը եւ բարելավվում ուղեղի աշխատանքը:

Այս օրը նշվում է այն բոլոր երկրներում, որոնք համարվում են թեյի համաշխարհային արտադրության առաջատարներ: Օրվա նպատակն է կառավարության և քաղաքացիների ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի, դրա արտադրության հետ կապված խնդիրների վրա:

Ընդունված է համարել, որ թեյը որպես ըմպելիք հայտնաբերել է Չինաստանի երկրորդ կայսր Շեն Նունգը` մոտավորապես մ.թ.ա. 2737թ.: Այդ ժամանակ կայսրը թեյի տերևն իջեցրել է տաք ջրով լի բաժակի մեջ: Եվրոպայում թեյը հայտնի է դարձել 17-րդ դարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ