18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային:

Ողջունելով պարոն Կոսլային` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ տեղեկատվական անվտանգության շուրջ ներկա մարտահրավերները հաղթահարելի են միայն միահամուռ ուժերով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է կիբեռանվտագության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շրջանակների ընդլայնումն ու փորձի փոխանակումն առաջատար այնպիսի ընկերության հետ,  ինչպիսին «Մայքրոսոֆթ»-ն է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրի շրջանակում առաջարկվող ծառայությունները` անվտանգության ոլորտում տեղեկատվության տրամադրման մեխանիզմները, կիբեռանվտանգության բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոններում  ՀՀ ԶՈԻ անձնակազմի վերապատրաստման և որակավորման դասընթացներ կազմակերպելու հնարավորությանը:


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ