Արդյո՞ք օրակարգում էր Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը
Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր՝ Բարեկամության կամուրջի շինարարության հարցը: Մեծապես կարևորվեց Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը: Էներգետիկ ոլորտում կարևորվեց Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երևան-Թբիլիսի, Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների իրականացման անհրաժեշտությունը՚. […]





































