27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հորդորեցին սադրանքի չենթարկվել

Ազգային ժողովի  արտահերթ նստաշրջանում  քննարկման է դրվել ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից նախաձեռնած նախագիծը, որը վերաբերում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու միջադեպը քննադատող միասնական հայտարարություն կազմելուն: Նիստին մասնակցում են բոլոր խմբակցություններից պատգամավորներ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով գլխավոր զեկուցող Արմեն Ռուստամյանին նկատեց, որ այն փաստը, որ հայտարարության համահեղինակ է ՀՀԿ-ն, դա արդեն […]

Միահամուռ դատապարտել բռնությունները

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում օրակարգային հարցի՝ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ կիրառված բռնությունները դատապարտող տեքստի հայտարարության ընդունում,  հիմնական զեկուցող, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, նման հայտարարության նշանակությունը դժվար է գերագնահատել և պատահական չէ, որ հարցին հատուկ կարևորությամբ են մոտենում: “Ողջունելի է, որ քաղաքական ուժերը անկախ նրանից, որ ճամբարում են գտնվում, միահամուռ դատապարտում են այս բռնությունները: Տեղի […]

Ոմանց ախորժակ փակելու խնդիրը չէ /վիդեո/

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր կառավարությունում դրամի ու դոլարի փոխարժեքի հետ կապված քննարկումներ են լինելու և հավանաբար հայտարարություն կարվի: Նախարարը նշեց, որ հասկանալի է` գնաճն էական ազդեցություն ունի, սակայն որոշակի խուճապային տրամադրություններ կան, որոնք այս դեպքում անհիմն են: Դավիթ Հարությունյանը նաև կարծում է, որ այս հարցի հետ կապված […]

Ազգային ժողովը սկսեց արտահերթ նստաշրջանը

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց քարտերը վերատեղադրում անել եւ գրանցվել: Գրանցվեց 79 պատգամավոր: Միաժամանակ նախաձեռնողները հանդես եկան հատուկ ընթացակարգի առաջարկությամբ՝ նստաշրջանը շարունակել առանց ընդմիջման, մինչեւ օրակարգը սպառվի: 61 կողմով որոշումն ընդունվեց: Օրակարգում հասարակական-քաղաքակն գործիչների նկատմամբ բռնություններ կիրառելու մասին հարցն է: 

՛՛Քույրս ամուսնու հետ սպանեց մորս ու տանը հերձեց …՛՛ /վիդեո/

80 ամյա տղամարդը դեռ արտասվում է: Արդեն քանի տարի մոր մահվան համար արդարություն փնտրող ծերունին՝ գալիս է կառավարության շենքի մոտ և հատուցում պահանջում: Ռոբերտ Բարսեղյանը համոզված է, որ հարազատ քույրն է ամուսնու հետ միասին սպանել մորը: Համոզված է, որ մորը թունավորել են ՝տանը տիրանալու համար: ՛՛Ոնց կարող էր մայրս իմ հետ խոսելուց հետո մեռնել: Հետո […]

“Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար”

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, www.fyca.net) նախաձեռնել է բարեգործական մի ձեռնարկ, որի շնորհիվ ս/թ. դեկտեմբերի 22-ին օգնություն է ցուցաբերվելու Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող փախստական ու հայրենադարձ ընտանիքներին: Դարբնիկը փոքրիկ գյուղ է, որի 1200 բնակիչների 90 տոկոսը Հայաստանում ապաստան գտած սիրիահայ, իրաքահայ և ադրբեջանահայ ընտանիքներ են: Այս անձիք անցնելով դժվարին և վտանգավոր […]

Զերծ շահարկումներից

   Այսօր եռյակի փակ նիստին հաջորդած ասուլիսին խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ պատրաստվում են «Օրինաց երկիր» խմբակցության հետ կրկին փորձել արտահերթ նիստ հրավիրել, այս անգամ գնաճի, դրամի արժեզրկման պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով: Թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: -Այնպիսի տպավորություն է, որ, ինչպես մի սեզոն կար Ազգային ժողովում, երբ օրական մեկ հանձնաժողովի […]

Օմբուդսմենը միջազգային գործընկերներին է ցուցադրել ադրբեջանական բռնությունները հայ գերու նկատմամբ

Այսօր Օմբուդսմենի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից: Ցուցադրությանը ներկա էին մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ): Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ