19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուսական զորամասը հանցակից է.Լարիսա Ալավերդյան /վիդեո/

՛՛Այն, որ փորձել են գործը թաքցնել, ապա սա նշանակում է ըստ էության ռուսական զորամասը հանցակից է դարձել՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՛՛Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյան այս գործի մեջ բազմաթիվ մութ կետեր է տեսնում.՛՛Ես պետք է ի սկզբանե կասկածի տակ դնեմ այն վարկածը, որը տրամադրվել է հանրությանը: Որևէ մեկը չի տեսել հանցագործին դեպքի վայրում:Որևէ մեկը չի ասել թե այդ ինչ շորեր են թողվել ու ինչ երեք հեռախոսներ են՛՛,-նկատեց Ալավերդյանը: Նա չի բացառում նաև այն վարկածը, որ այս ոճրագործությունը մեկ մարդու գործ չէ:

Տիկին Ալավերդյանը կատարվածի վերաբերյալ իր վարկածը ունի: Մասնավորապես նա կասկածում է, որ Պերմյակովը այսպես ասած քավության նոխազ է, գուցե ինքը մենակ չի եղել մինչև անգամ ինքն էլ չի կատարել հանցագործությունը: Հարցին՝ արդյոք ռուսական կողմը կգնա զիջումների, քանի որ ՀՀ գլխավոր դատախազը խոստացել է դիմել ռուսական կողմին, որ գործը հանձնեն Հայաստանին, տիկին Ալավերդյանն ասաց. ՛՛Հարցադրումն արդեն սխալ է: Այդ ՌԴ գլխավոր դատախազը պետք է դիմեր մեր գլխավոր դատախազին՝ ասելով, որ մենք ձեզ ենք տրամադրում այս գործը՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ