20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հոլանդացիները պատանդ են վերցրել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, “Էյր Արմենիա” ավիաընկերության օդաչուները, որոնց մեծ մասն “Արմավիա”-ի  նախկին աշխատակիցներն են, անո­րոշության մեջ են: Մինչեւ դեկտեմբերի 20- ն ավիաընկերությունը դադարեցրել է ուղեւորափոխադրումները, իսկ թե ինչ է լի­նելու դրանից հետո, աշխատողներին չի ասվել: Այժմ ղեկավարությունն օդաչունե­րին իրենց հաշվին արձակուրդ է ուղարկել՝ վճարելով աշխատավարձի չնչին մասը: “Էյր Արմենիա” –ի սեփականատեր Արսեն Ավետիսյանն աշխատում է բարձր […]

Եղբա’յր, ո՞ւմ է պետք քվեարկությունդ. Առավոտ

Օրերս www.p-as.am կայքի տարբեր անվանակարգերով նախաձեռնած ինտերնետային քվեարկությանն անդրադարձել է “Առավոտ”-ը: Հանրությունը հնարավորություն ունի քվեարկելու եւ ընտրելու տարվա լավա­գույն նախարարին, պատգամավորին, մարզպետին, համայնքի ղեկավարին, լրագրողին, դեսպանին, փոխնախարա­րին, հասարակական գործչին եւ մի շարք այլ ոլորտների լավագույններին: Քանի որ մրցանակաբաշխության կազ­մակերպիչներն առանց տեղեկացնելու են լավագույնի տիտղոսին հավակնորդներին ներառել իրենց ցուցակում’ այդ փաստը դժգոհությունների տեդիք էր տվել թե […]

“Սիգնա՞լ”-ն էր կնոջ հիվանդության պատճառ. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Տիգրան Արշակյանի եւ Ջիվան Ասատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ: Գործի մանրամասները “Ժամանակ” թերթում: 24-ամյա Տիգրան Արշակյանը 2010 թվականին զինվորական հանցագործության համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարի 1 ամիս ազատազրկման: 2013 […]

Ո՞ւր էր ԲՀԿ-ն. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակ”-ի դիտարկմամբ. ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ Ազգային ժողովում զարմանալի պասիվություն էին դրսեւորում. նրանցից որեւէ մեկը բյուջեի նախագծի քննարկման ժամանակ չհերթագրվեց կառավարության ներկայացուցչին հարցեր տալու համար։ Որեւէ ԲՀԿ-ական չօգտվեց նաեւ ԱԺ հայտարարությունների ժամից։ ԲՀԿ-ականները սովորաբար ակտիվ են լինում հայտարարությունների ժամին, ու այս ֆորմատում հիմնական ելույթ ունեցողներն են Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Ռուբեն […]

Մարդը երկու անգամ է մեռնում…./վիդեո/

Կյանքի հավերժության գաղափարն է արտացոլվում բանաստեղծ Ար Նարի (Արայիկ Նարիմանյան) ստեղծագործություններում: Բանաստեղծը մտորում է բարձրաձայն, բանաստեղծը բարձրաձայնում է հոգու պոռթկումը, որտեղ ներանձնացած ապրում է՝ պայքարող մարդը: Պարադոքսալ հակամարտության վերջնածեսին բանաստեղծը համոզված է.՛՛Մարդը ֆիզիկապես մեռավ՝ գնաց: Ասում են մարդը երկու անգամ է մեռնում: Առաջին անգամը, երբ հողին են հանձնում և երկրորդը՝ երբ մոռանում են…կա նաև երրորդ […]

Գիտնականները թափանցիկ մկներ են ստեղծել /ֆոտո/

Ճապոնացի գիտնականները նոր հաջողություններ են գրանցել: ցուցաբարել: RIKEN գիտահետազոտական ընկերության գիտնականները թափանցիկ մկների են ստեղծել, որոնց մկաններն ու ներքին օրգանները թափանցում են: Նման գյուտի գիտնականները գնացել են, որպեսզի ավելի մանրամասն կարողանան ուսումնասիրել մկների ներքին օրգանները, քանի որ ռենտգենն ու տամոգրաֆ սարքերն ամբողջովին չեն ցույց տալիս իրական պատկերը: Մարդու եւ կենդանիների օրգանիզմում առկա Խրոմոֆոր նյութը կլանում […]

Իշխանափոխության հավանականություն կա՞ /վիդեո/

Ակտիվ հանրահավաքներն ու միասնական գրասենյակներ ստեղծելու ԲՀԿ-ի գաղափարը որքանո՞վ է պոտենցիալ հնարավորություն՝ երաշխավորում իշխանափոխության համար: Ժողովուրդը մի տեսակ ներքաշված է իր առօրյա խնդիրների մեջ ու շատ հաճախ անգամ զարմանում են, երբ լսում են, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ են եղել: ՛՛Էսօր կարող է հանգեցնել այն բանով, որ ասենք՝ միջազգային կոնցեսիուս Հայաստանի իշխանության առումով գոյություն չունի, բայց […]

Կարեն Ճշմարիտյանը տարօրինակ չի համարում

՛՛Դա կոչվում է  եզակի բյուջետային աջակացություն՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ խոսելով ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրվող դրամաշնորհի մասին: Նախարարը դա տարօրինակ չի համարում: ՛՛Որովհետև ԵՄ-ն ընդունում ու հասկանում է մեր դիրքորոշումը, և իրենք շահագրգռվածությունը ՀՀ-ի հետ հետագայում էլ զարգացնելու համագործակցությունը մնումէ  ուժի մե՝ նույնիսկ խորացնելու ու ընդլայնելու՝ առաջին տեղում դնելով […]

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված ավելի քան 20-ամյա համագործակցությունը, որի շրջանակում լուրջ քայլեր են կատարվել մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, բարեփոխումների իրականացման և մարդկային կարողությունների հզորացման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ