Փորձել է ինքնասպանություն գործել նախարարի պատճառո՞վ.Ժողովուրդ
՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենքում: Մի կին իր դստեր հետ գնացել և հանդիպում է խնդրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Սակայն կնոջն ասել են, թե նախարարը չի կարող ընդունել քանի որ հանդիպումների համար նախատեսված օր կա. պետք է գալ տոներից հետո:
Տիկինը չի համաձայնել և կառավարության շենքում շպրտելով պայուսակը՝ հայտարարել է, թե ինքն ինքնասպան կլինի՝ ցած նետվելով կամուրջից, ապա դստեր հետ դուրս է եկել մասնաշենքից: Ըստ էության, ՀՀ Կառավարության մասնաշենքի պատասխանատու ոստիկանները կնոջ հայտարարության մասին տեղյակ են պահել կամուրջները հսկող ոստիկաններին: Ավելի ուշ ՛՛Ժողովուրդ՛՛-ը տեղեկացավ որ նշված օրը Կիևյան կամրջի մոտ ոստիկանները կարողացել են կանխել կնոջ ինքնասպանության փորձը և նրան տարել են ոստիկանության բաժին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։