14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

“Զաժիգայուտ … ՛՛սեւ կատու՛՛ Սոֆիի եւ Սոնայի միջեւ” /ֆոտո/

Երգչուհի Սոնա Շահգելդյանի մորաքույրը` Նաիրա Շահգելդյանը Սոֆի Մխեյանի լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել՝ “ֆու”: Սոֆի Մխեյանն էլ արձջագանքել է. “աաաաաաաա … Իրականություն, որը Զուրկ է տրամաբանությունից։)) Շահգելդյանները զաժիգայուտ”:

Թանկացող ապրանքների անունները նշելու համար փոխնախարարից կպահանջվի մեկ ժամ

Ազգային ժողովում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի քննարկմանն անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ-ը կարող է ոչ ԵՏՄ անդամ երկրների հետ տնտեսական պայմանագիր կնքել: ՛՛Օրինակ կարո՞ղ է ազատ առևտրի պայմանագիր կնքել ասենք՝ Չինաստանի, Իրանի, Վրաստանի հետ՛՛: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ համաձայնագրով նախատեսված է, ինչպես նաև ԵՏՄ կառուցվածքը ենթադրում է, որ անդամ պետությունները պետք է […]

Հայաստանում կստեղծվի սոցիալական ոլորտի տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Հայաստանում կստեղծվի սոցիալական ոլորտի տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոնՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունել է ՛՛Այ Բի Էմ՛՛ ընկերության Եվրոպայի եւ Ասիայի տարածաշրջանային ղեկավար  Կիրիլ Կորնիլեւին՝ Հայաստանի սոցիալական ոլորտում եզակի կարողությունների ստեղծմանն ուղղված  երկարաժամկետ համագործակցության հաստատման առիթով։  Որպես համագործակցության մեկնարկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ  Ասատրյանը եւ Կիրիլ Կորնիլեւը ստորագրել են […]

Զգուշացում վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:25-ի դրությամբ, Թալինի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Գորիսի տարածաշրջանի Մ2 միջպետական ավտոճանապարհի 220-226 կմ-ում՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածում, սաստիկ բուք է սկսվել, անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը դժվարանցանելի է: Բուք է սկսվել […]

“Այս տարբերակը բարենպաստ է բոլոր կանանց համար” /վիդեո/

Օրենքի նախագիծը, որ բազմաթիվ իրավաբանների հետ է քննարկվել, չի կարող սահմանադրական իրավունքի խախտում լինել: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում, անդրադառնալով “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” օրենքի նախագծի փոփոխված տարբերակին, ասաց ԱԺ “Հանրապետական”  խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նշեց, որ նախագծի այս տարբերակը այլեւս չի կարող խնդիր առաջացնել որեւէ հղի կնոջ համար, այն բարենպաստ է բոլոր կանանց համար: […]

Իժերի ծնունդներ … բռնեցին Սամվել Ալեքսանյանին /վիդեո/

Մինչ Ազգային ժողովում քննակվում է ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթերի փաթեթը, խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում միությանը դեմ քաղաքացիները: Ակտիվիտները վստահ են՝ պայմանագրին կողմ քվեարկողները Հայաստանը կդարձնեն Ռուսաստանի կայսերապաշտության խաղալիք: ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից Պարույր Հայրիկյանը պատգմավորների համար առանձին-առաձին ուղերձ էր պատրաստել. ՛՛ԵՏՄ-ին միանալու քվեարկությամբ ամեն պատգամավոր իր ժառանգներին հետագայում հետաքրքրող մի կարևոր հարցի պատասխանն […]

”Եթե լավաշը իրենցով անեն, կասեն թոնիրն էլ մերն է”/վիդեո/

 ’’Ադրբեջանը բողոքել էր, որ լավաշը տարածաշրջանային մշակույթ է և չի կարելի հայկական համարել: Անհանգստությունը ադրբեջանցիների կողմից արված ոտնձգությունը չէ, քանի որ այդքան հողեր, որ նրանք մեզնից տարել են դա էլ կտանեն: Ես քննադատում եմ իրենց արարքը, սակայն մենք է որ պետք է տեր կանգնենք մեր արժեքներին: Ա’յ սրա մասին եմ ուզում ահազանգել’’ ,-այսօր լրագրողների հետ […]

Հայ ֆերմերներն աճեցնում են բրոկոլի, լոլիկ չերրի, բրյուսելյան կաղամբ

Վերջին տարիների գյուղմթերքների շուկան համալրել են ոչ ավանդական մշակաբույսերը՝ բրոկոլի, մելիսա, լոլիկ չերրի, բրյուսելյան կաղամբ, քաղցր ռեհան, հոռոմ սամիթ, նանա, ուրց, պրասասոխ, ծնեբեկ, խավրծիլ, կոլրաբի, ռուկոլա եւ այլն: Դրանք բավականին մեծ պահանջարկ ունեն: Ուստի «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական էկոլոգիական ՀԿ-ն` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված ՛՛Փորձացուցադրական տնտեսությունների հիմնումը զբաղվածությունը խթանող միջոց՛՛ ծրագրի […]

Ջաջուռի լեռնանցքում խցանվել են վրացական ծանրաքաշ մեքենաներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 00:00–ի սահմաններում, Գյումրի–Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում վրացական ծանրաքաշ 3 մեքենաներ անվադողերի անսարքության պատճառով խցանվել են: ՛՛Մերձմոսկովյան՛՛ ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից այս պահին տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ”Շրջանառության հարկի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ