Կցրտի

Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ին և 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ին և 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
“Ինեկոբանկ” ՓԲԸ Կորպորատիվ զարգացման ծառայության ղեկավար Ալլա Պավլովան արձագանքել է ՛՛Հայկական ժամանակի՛՛ այսօրվա հրապարակմանը: ”Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Պարոն Ավետիս Բալոյանը հանդիսանում է “Ինեկոբանկ” ՓԲԸ հիմնադիր և խոշոր բաժնետեր, ում պատկանում է բանկի կապիտալի 35 %-ը: Հիմնադրման օրվանից արդեն մոտ 20 տարի է Ա. Բալոյանը բանկում զբաղեցնում է ղեկավար պաշտոն, […]
Ազեր-կոյունլուները շատ “մեծ հայտնագործություններ” են արել… Սև և սպիտակ ոչխարների ԱԳՆ մամլո խոսնակն “ալամ աշխարհին” հայտնել է, որ Արցախում հայերը տեղադրել են Ճապոնիայից գնած ռազմական տեխնիկա…Ու պարզել են, որ ՀՀ-ն այն ձեռք է բերել երրորդ երկրից…Հիմա ազեր-կոյունլուներն իրենց “կապերի” և Բաքվում Ճապոնիայի դեսպանատան միջոցով ցանկանում են պարզել, թե ինչպե՞ս է Արցախում հայտնվել «Hino» ռազմական կոնցերնի արտադրանքը…Պարզվում […]
՛՛2014-ը նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր, որակյալ ու արդյունավետ պետական ծրագրերի ներդրման տարի էր՛՛,-այսօր տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ գալիք տարում նպատակ ունեն ազգային երգ ու պար առարկայի դասավանդումն ավելի ընդլայնել, այս տարի այն առաջին անգամ դասավանդվեց դպրոցներում: Նախարարը նկատեց, որ ավարտվել է շախմատի եռմյա ծրագրի դասավանդումը, […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ զրուցեց իրեն սպասող մի քանի քաղաքացիների հետ: Կանանցից մեկը խնդրում էր, որ վարչապետն իրեն ընդունի: Հովիկ Աբրահամյանը խոստացավ այսօր դա անել: Մեկ ուրիշն ասում էր կորցրել է տունը, պահանջում էր հանդիպել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որպեսզի ներկայացնի պատմության թղթաբանությունը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ երբ […]
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Էս քանի օրն անընդհատ զանգահարում են տարբեր լրատվական կայքերից, հարցնում են, թե ինչ կուզենայի, որ Ձմեռ Պապը բերեր ինձ, չէի կողմնորոշվում, բայց հենց նոր հասկացա, թե ինչ եմ ուզում. ուզում եմ, որ Ձմեռ Պապն այս տարի ամոքի, բուժի, սփոփի Վարդան Պետրոսյանի հոգու անհուն ցավն ու հրաշքով նրան վերադարձնի […]
Դեկտեմբերի 20-ին Հայաստանի պետական և ազգային անվտանգության աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական օրը: Ազգային անվտանգությունը պետության ու նրա քաղաքացու կյանքի ու կենսական շահերի պահպանությունն է օտար և ներքին ոտնձգություններից: Տոնի պատմությունը սկիզբ է առնում 1917 թվականին: Հենց այս օրը կազմավորվեց ВЧК-ն (Всероссийская чрезвычайная комиссия):Այնուհետև այս համակարգը բազմիցս փոխեց իրանվանումը` ԿԳԲ-ի, ՕԳՊՈՒ-ի, ՊԱԿ-ի: Դեկտեմբերի 17-ը ԽՍՀՄ-ում նշվում էր որպես Չեկիստի օր: Ավանդույթի համաձայն պարգևատրվում և […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներըբաց են:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի և նրա կնոջ՝ Լարիսա Միքայելյանի միջև առաջացած դատական վեճը լուծվել է։ Ամուսիններով որոշել են հաշտություն կնքել: Հիշեցնենք, որ ՛՛Ժողովուրդ՛՛-ը գրել էր՝ նախկին պատգամավորը սեպտեմբերի 16-ին դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իր կնոջ՝ Լարիսա Միքայելյանի հետ կնքված ՛՛ամուսնական գույքի բաժանման պայմանագիրը՛՛: Ինչպես […]
ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է ՛՛Թատերական գործիչների միավորում՛՛ հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Ղազանչյանին: ՛՛Ժողովուրդը՛՛ պարզել է, որ նոյեմբերի 14-ին ՛՛Թատերական գործիչների միավորում՛՛ ՀԿ-ի անունով Հայաստան է ներմուծվել 685 կգ քաշով բեռ: Դեկտեմբերի 2-ին Հակոբ Ղազանչյանը դիմում է ներկայացրել մաքսատան պետին եւ հյատնել, որ բեռը հայտարարագրելիս սխալ մաքսային ռեժիմ է ընտրել: Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից […]