Ամենահզորը բոլոր կրքերից
Սերն ամենահզորն է բոլոր կրքերից, որովհետեւ այն միաժամանակ համակում է մարդու գլուխը, սիրտը եւ մարմինը… Վոլտեր
Սերն ամենահզորն է բոլոր կրքերից, որովհետեւ այն միաժամանակ համակում է մարդու գլուխը, սիրտը եւ մարմինը… Վոլտեր
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 5-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 6-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Ըստ rate.am-ի` փետրվարի 4-ին, ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ բանկերում ռուբլու փոխարժեքը՝ 7.05 – 7.80 է: Երեկվա համեմատ ռուբլին, առքի դեպքում աճել է 0.27 դրամով, իսկ վաճառքի՝ 0.30: Մյուս փոխարժեքների համար սահմանված է հետեւյալը. ամերիկյան դոլարը գնվում է 475, վաճառվում` 478 , եվրոն գնվում է` 538, վաճառվում` 551 դրամով:
Երբ Օսմանյան կայսրությունը 1914-ին Գերմանիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ, 15 միլիոն մարդ՝ էթնիկ քրդեր, թուրքեր և այլ ժողովուրդներ էին բնակվում Անատոլիայում, գրում է Interpress.am-ը` Harvard magazine-ին հղումով: Նրանց թվում էին նաև 2-2.5 միլիոն հայեր, որոնք հիմնականում կենտրոնացած էին Արևելյան Անատոլիայի վեց նահանգներում, որոնք ընկած էին ռուս-օսմանյան առճակատման երկայնքով: Պատերազմի ավարտին կայսրության հայերի 90 […]
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը մեղադրում է, որ վերջինս խոշոր գործարարներին, ասել է թե՝ օլիգարխներին, չի ցանկանում դուրս բերել ստվերից, որովհետև նրանց ընտրությունների ժամանակ օգտագործում է ընտրությունները կեղծելու, ընտրակաշառքներ բաժանելու և այլ ու այլ նպատակներով: Ճշմարտության կեսն ասելը, սակայն, շատ ավելի վտանգավոր երևույթ է, քան կիսով չափ հղի լինելը: Հայ ընտրազանգվածը բաղկացած է […]
Համացանցի օգտատերերից մեկը` Barackdubs կեղծանունով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթներից հատվածներ է վերցրել եւ այնպես համադրել, որ ստացվել է, որ նախագահը “երգում է” հայնտի երաժիշտ Մարկ Ռոնսոնի Uptown Funk հիթը: Տեսահոլովակը բազմահազարավոր դիտումներ է ունեցել:
Փետվարի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2014թ. դեկտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու […]
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչ հարցին անդրադառնալը հղում արեց Պետական սահմանի մասին օրենքի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ սահմանին փորձ կատարած անձը պետք է հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին: Նա հարցրեց, թե ինչու Գյումրիի ողբերգության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը ոչ թե հանձնվել է ՀՀ իրավապահ մարմիներին, այլ փոխանցվել է Գյումրիի 102 ռուսական ռազմաբազայի տարածք: […]
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի հետ կապված խնդիրը: ՛՛Սայլը տեղից չի շարժվում, խնդիրն ավելի է բարդանում և սուր է դառնում, քանի որ աշխատանքային կոլեկտիվը, որ ազատվում է աշխատանքից , անորոշության մեջ է հայտնվել՝ թե ապագայի հետ կապված, թե աշխատավարձերի հետ կապված՛՛: Մինասյանը խնդրեց ասել, թե ինչ […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
























