28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սայլը տեղից չի շարժվում. ի՞նչ կլինի ՛՛Նաիրիտի՛՛ ճակատագիրը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի հետ կապված խնդիրը: ՛՛Սայլը տեղից չի շարժվում, խնդիրն ավելի է բարդանում և սուր է դառնում, քանի որ աշխատանքային կոլեկտիվը, որ ազատվում է աշխատանքից , անորոշության մեջ է հայտնվել՝ թե ապագայի հետ կապված, թե աշխատավարձերի հետ կապված՛՛:

Մինասյանը խնդրեց ասել, թե ինչ է սպասվում աշխատավարձերի,  ՛՛Նաիրիտի՛՛ ակտիվների պաշտպանության խնդիրը, որ ակտիվները չկսկեն օտարվել, և  թե ինչպես է լուծվելու աշխատատեղերի, բաժնետոմսերի սեփականության հարցերը: ՛՛Սա առաջին հերթին էկոնոմիկայի ոլորտի խնդիր է, ինչո՞ւ նախարարությունն ակտիվորեն չի ներգրավվում այս գործընթացի մեջ՛՛,-հարցրեց Մինասյանը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց. ՛՛Իրոք, ՛՛Նաիրիտ ՛՛բաժնետիրական ընկերության ընդհանուր վիճակն անհանգստացնում է ինչպես ձեզ, այնպես էլ մեզ բոլորիս, այդ թվում նաև հանրապետութան կառավարությանը, իշխանություններին, ղեկավարությանը: Նախարարությունը մի քանի հանդիպումներ է ունեցել ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի կոլեկտիվի հետ, և ընկերության հարցը քննարկվել է նախարարությունում, որին մասնակից են եղել պատգամավորներ: Մանրակրկիտ քննարկվել է հարցը, եղել են տարբեր առաջարկներ՝ լուծարումից սկսած մինչև ներդրումներ՛՛:

Իրավիճակի բարելավման հետ կապված նախարարն ասաց, որ վերագործակման խնդիրն է կարևոր: Նա նկատեց, որ Համաշխարհային բանկի կողմից կատարվում է տեխնիկական աուդիտ, ու դրա ընդհանուր գնահատականները, առաջարկները կլինեն փետրվարին, ապա կլինի կառավարության որոշումուը ընկերության հետագա ճակատագրի վերաբերյալ:

Բաժնետոմսերի հետ կապված նախարարն ասաց, որ կա պայմանագրային պարտավորություն ՛՛Ռայնովեր պրոպերտի լիմիթեդ՛՛-ի հետ և ներդրումների չանելուց հետո բաժնետոմսերը կանցնեն ՀՀ-ի սեփականությանը: Նա ասաց, որ բաժնետոմսերը գրավադրված են միջպետական բանկում, և եթե լուծվի այդ խնդիրը, ապա պատգամավորի՝ գրավից հանելու առաջարկները տեղին կլինեն: Նա հույս հայտնեց, որ մոտակա ամիսների ընթացքում այս հարցը դրական կլուծվի:

Ինչ վերաբերում է աշխատավաչրձին, նախարարն ասաց, որ պայմանավորվածություն կա, որ փետրվարին կվճարվի ևս մեկ աշխատավարձ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ