27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե վարույթը ՌԴ իրավապահների ներքո է, ՀՀ քնննչական կոմիտեն ի՞նչ է անում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչ հարցին անդրադառնալը հղում արեց Պետական սահմանի մասին օրենքի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ սահմանին փորձ կատարած անձը պետք է հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին: Նա հարցրեց, թե ինչու Գյումրիի ողբերգության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը ոչ թե հանձնվել է ՀՀ իրավապահ մարմիներին, այլ փոխանցվել է Գյումրիի 102 ռուսական ռազմաբազայի տարածք:

՛՛Հարցեր է ծագում վարույթը փոխանցելու մասին, երբ բազմիցս ասվել է, որ ՀՀ քնչական կոմիտեն ինքն է վարում վարույթը, որ տուժողներ են ներգրավել: Եթե վարույթը ՌԴ իրավապահների ներքո է, ՀՀ քնննչական կոմիտեն ի՞նչ է անում՛՛,-հարցրեց նա և նշեց, թե ի վերջո պատրաստվում են պաշտոնապես պահանջել, որպեսզի ապօրիանակությունը վերացվի և գործի քննությունը վերադարձվի ՀՀ իրավապահներին:

Արդադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, թե ՀՀ-ի և թե ՌԴ-ի կողմից իրականացվում է առաձին հանցակազմերի մասով գործի քննություն և համապատասխան պարազաբանումներ տվել են, այդ թվում նաև Գլխավոր դատախազի կողմից:
Ինչ վերաբաերվում է մյուս հարցերին, ապա նախարարը նշեց, թե նպատակահարմար չի գտնում այլ մանրամասներ ասել, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում, և ցանկացած քաղաքական և հուզական հարցադրումները կարող են վտանգ պարունակել ՝ խանգարելու քրեական գործի իրավական ընթացակարգերը: 

Նիկոլ Փաշինյանն առարկեց, թե իր հարցարդումը ոչ հուզական է, ոչ էլ քաղաքական, այլ հստակ իրավական:
Նախարարը նշեց, թե հուզականն ու քաղաքականը Փաշինյանին չէր վերաբերվում, բայց միևնույնն է կրկնեց, որ գործի քննությանը վնասող հայտաարությունից զեր կմնա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ