Գողություն կատարողը համագյուղացին էր
Հունվարի 10-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Ռանչպար գյուղի տներից մեկից նոութբուք համակարգիչ, պլանշետ և ՛՛վայֆայ՛՛սարք գողանալու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Զեյթուն Թ.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:





































