Հերթական դիվերսիան. Տավուշում զոհվել է 80-ամյա հովիվը, հակառակորդը նույնպես զոհեր ունի

Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Այս մասին Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը […]