17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Ռուբլին կրկին կարժեզրկվի /վիդեո/

՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ առաջիկայում ռուբլին կրկին արժեզրկվելու է, ինչն անմիջական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Ըստ նրա՝ Ռուսաստանում ակնկալվում են մեծ քաղաքական փոփոխություններ: ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը համակարծիք է: Նրանք անդրադարձան նաև ԵՏՄ-ին անդամակցության հետևանքներից, որի անդամը հունվարի մեկից հանդիսանում ենք: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Խորվաթիայի պատմության առաջին կին նախագահը

Խորվաթիայում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել, որոնցում երկրի պատմության մեջ առաջին անգամ հաղթել է կին թեկնածուն՝ 46-ամյա ընդդիմադիր Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը։ Ըստ ընտրական հանձնաժողովի ներկայացարած արդյունքների՝ ընտրությունների 2-րդ փուլում նա հավաքել է 50.43%, իսկ նրա մրցակից՝ Խորվաթիայի գործող նախագահ Իվո Յոսիպովիչը՝49.57%։ Խորվաթիայի պատմության մեջ այս նախագահական ընտրությունները եղել են ամենաանկանխատեսելին՝ թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը եղել է […]

Ուշադրություն. հետախուզվում է

Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Գյումրիում սպանության կասկածյալի անունը հայտնի է. ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Գյումրիում ընտանիքի 6 անդամներին դաժանորեն սպանելու դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նշենք, որ խումբը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նրանք մեկնել են դեպքի վայր, նրանց հետ  են նաև հատուկ ստորաբաժանումներ:  Հիշեցնենք, որ […]

Գյումրիում սպանված ընտանիքի երեխայի վիրահատությունն ավարտվել է

      Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց  է  տեղափոխվել մինչև 1 տարեկան տղա երեխա, որին վիրահատել են:  Երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել: Նրա մոտ կատարվել է որովայնի խոռոչի  օրգանների մանրակրկիտ հետազոտություն: Արդյունքում պարզվել է, որ որովայնի  խոռոչի օրգանները վնասված չեն:  40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել:  Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա  առոջական վիճակը գնահատում են ծանր:      

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի  12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մեծածավալ  աշխատանքների շնորհիվ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է: Այն երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներըբաց են:

Գզվռտոց կլինի /վիդեո/

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ ԵԱՏՄ-ն ոչինչ դրական չունի՝ տալու Հայաստանին տնտեսական առումով: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ Սաֆարյանի՝ հիմնական պատճառը, որ բերվում էր իշխանությունների կոմից, այն է անվտանգությունը, ևս սուտ է, քանի որ չի էլ բարձրացրել Հայաստանի անվտանգությունը ռազմաքաղաքական կամ այլ առոմներով: […]

Դա կապված է Էլինայի հետ. Մենչը անկեղծացավ

Հումորիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ) Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ և պատմեց իր համար շատ թանկ ու հարազատ մի Ամանորյա պատմության մասին: “Ամենաջերմ  Նոր տարին, որ տպավորվել է հիշողությանս  մեջ, դա կապված է  Էլինայի հետ` իմ երեխայի, որն արդեն 10 տարեկան է: Սիրելի աղջիկս այդ ժամանակ 3 տարեկան էր: Ես իմ կյանքում երևի ոչ մեկի համար […]

Երեխաներից մեկը օրորոցում է գնդակահարվել. մանրամասներ /ֆոտո/

”Ասպարեզ՛՛ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան հանրագրում մանրամասներ ու լուսանկարներ է ներկայացրել Գյումրիում այսօր կատարված ահասարսուռ ողբերգության մասին: ՛՛Գյումրի, Մյասնիկյան փ. 188, վեց հոգի է գնդակահարվել, հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, մեկ վեցամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։ Լուսանկարում՝ ձախ կողմի տանը, հարեւանուհին 6:20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է, թեթե երկրաշարժ է, […]

՛՛1տարեկան 8 ամսեկան երեխա սպանողին, անկախ ազգությունից, պետք է հանձնել երեխայի հարազատների դատին՛՛

ԿԳ նախարարի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է. 1տարեկան 8 ամսեկան երեխա սպանողին, անկախ ազգությունից, պետք է հանձնել երեխայի հարազատների դատին, հասարակությունը պետք է տեսնի, թե ինչ է լինում նմանների հետ: Շոկային վիճակ է, 6 հոգանոց ընտանիք այլևս չկա(

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ