14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես ոչ մի պաշտոն չեմ ուզում, ոչ էլ ԱԼՄ-ն եմ ուզում. Տիգրան Կարապետյան

՛՛Ժողովրդական՛՛ կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը անպայման մասնակցելու է փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին: Այս մասին այսօր՝ ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ասաց Տիգրան Կարապետյանը: Այս հանրահավաքից Կարապետիչը բավականին լուրջ ակնկալիքներ ունի:

՛՛Չկա բյուջե, չկա գումար: Ի՞նչ անխղճություն է՛՛,-երկրի վիճակին անդրադարձավ Կարապետյանը:

Լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ի իշխանության գալու դեպքում ինչ պաշտոն կցանկանար վարե՞լ՝ Կարապետյանը պատասխանեց.

՛՛Ես ոչ մի պաշտոն չեմ ուզում, ոչ էլ ԱԼՄ-ն եմ ուզում՛՛:

Կարապետիչը հավելեց, որ այս տարի նա 70 տարեկան է դառնում, լավ կյանք է ունեցել, ամեն ինչ տեսել է եւ գոհ է.՛՛Ուղղակի ինձ դուր չի գալիս, որ մեկը մյուսի դեմ իբրև տղայական են խոսում ու ասում են՝ լավ եմ անում: Ես Կայարանի ծնունդ եմ ու մեր մոտ ճիշտ էին անում ոչ թե լավ՛՛,-հավելեց Կարապետյանը:

Կարապետյանը ցավ է ապրում, որ երևանցիները կամաց կամաց վերանում են.՛՛Քաղաքից թրիքի հոտա գալիս՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ