04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գործ են տալիս

“5-6 ամիս առաջ սկսել ենք պայքար Հայաստանում գործող քայքայիչ աղանդների, մասնավորապես` “Եհովայի վկաների” դեմ: “Եհովայի վկաները” չեն ընդունում պետական դրոշը, օրհներգը և այն ամենը, ինչ վերաբերվում է հայոց պետականությանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ազգային արժեքների պահպանման ճակատ” հասարակական կազմակերպության նախագահ Սևան Աղաջանյանը:

Նա նշեց. “Վերջերս էլ զրուցել ենք “Եհովայի վկաների” ներկայացուցիչներից Արմեն Հակոբյանի հետ, ով ՄԱԿ-ում ներկայացնում է “Եհովայի վկաներին”, հաստատել է, որ “Եհովայի վկաները” չեն ընդունում պետական դրոշ, զինանշան, այսինքն` իրենք նախ “Եհովայի վկա” են, հետո նոր Հայաստանի քաղաքացի, իրենք չեն էլ ընդունում, որ հայ են, “հայ» հասկացությունը չկա իրենց մեջ”,- ասաց Սևան Աղաջանյանը:

“Սոցիալիստական շարժում” կուսակցության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը հավելեց, որ պայքարի ձեւը հետեւյալն է՝ որտեղ տեսնում են “Եհովայի վկա”, փորձում են դեմն առնել, այսինքն՝ թույլ չտալ ազատ քարոզելու.

“Մենք գործ տվող չենք, իսկ” Եհովայի վկաները” միանգամից գործ են տալիս ոստիկանությանը եւ հիմա մի քանի նման գործեր կան առ այն, որ մենք իրենց խանգարում ենք, իսկ մենք էլ ստիպված բացատրություն ենք տալիս, որ իրենք օրենք են խախտում եւ քարոզ են իրականացնում դպրոցների մոտ, որտեղ սովորում են անչափահասներ: Նրանք իրենց այդ գունազարդ ու գեղեցիկ գրքերով փորձում են երեխաներին մոլորեցնել, ինչը հակապետական քայլ է”:

Այս հարցում բանախոսը մեղադեց իշխող կուսակցությանը, արդարադատության նախարարությանը՝ նշելով, որ այն ՀԿ-ները, որոնք ֆինանսավորվում են դրսից, ստանալով գրանտներ, պառակտիչ գործողություններ են իրականացնում Հայաստանում և պետք է արգելվեն:

Խոսքը ոչ միայն իշխանություններին է վերաբերում, այլեւ խոսքը գնում է քրեակապիտալիստական օլիգարխիկ պետության մասին, որը սկսել է ձեւավորվել Լեվոն Տեր-Պետրոսյանի օրոք, ինչպես նաեւ այդ աղանդները սկսեցին գրանցվել թե ՀՀ 1-ին եւ թե ՀՀ 2-րդ նախագահների օրոք եւ շարունակվում է մինչ հիմա: “Իսկ վաղը, Աստված չտա, Բարգավաճը լինի էլի նույնը կլինի”,-նկատեց Ահարոնյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները հայտարարեցին հեռախոսահամարներ, եւ ասացին, որ այն անձինք, ովքեր կտուժեն, կամ կնկատեն “Եհովայի վկաներին” բացեիբաց քարոզ իրականացնելուց, կարող են զանգահարել այս համարներով` 099-27-70-95 եւ 043-000-321.

“Ունենք թիմ, որ հենց առաջին զանգից կներկայանան այնտեղ, որտեղ պետք է` հատկապես դպրոցների տարածքում` եւ ընդհուպ մինչեւ ուժի տեսքով կլուծենք” հարցը,-ասացին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ