13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԵՏՄ-ին ու ԵՄ-ին անդամակցությունները չեն խոչընդոտի Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում Վրաստանի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և ԵՄ-ին Վրաստանի ասոցացումը չպետք է խանգարեն երկու երկրների հարաբերությունների և ժողովուրդների բարեկամությանը: «Ընդհակառակը, մենք պետք է այս հանգամանքը օգտագործենք՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,-հավելեց Վրաստանի ԱԺ նախագահը:

 Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ տարբեր ինտեգրացիոն գործընթացները չեն կարող խանգարել Հայաստանին և Վրաստանին հարաբերությունները խորացնելու և առաջ տանելու հարցում: «Հասարակությանը շատ է հուզում այն հարցը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ Վրաստանը ընտրել է Եվրոպական միության հետ ասոցացման ճանապարհը: Շատերն են հարց տալիս, թե ի՞նչպես են զարգանալու հայ-վրացական հարաբերություններն այդ պարագայում: Սակայն ես վստահ եմ, որ մենք կարող ենք համատեղել տարբեր ինտեգրացիոն գործընթացներում լինելու հանգամանքը և այն ծառայեցնել ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- ընդգծեց Սահակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ