19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Սևանի, Վարդենիսի և Դիլիջանի ավտոճանապարհներին տեղում է անձրև

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ, Սևանի, Վարդենիսի և Դիլիջանի ավտոճանապարհներին տեղում է անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից  ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են: ՀՀ տրանսպորտի և […]

Հաստատվեցին Արմավիրի ու Արագածոտնի մարզերի զարգացման ծրագրերը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը: Հաստատվեց նաև Արագածոտնի մարզի զարգացման ծրագիրը: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ այս ծրագրերով նախատեսվում է խթանել մարզի զարգացման գործընթացները, համաչափ զարգացումը, բարելավել բնակչության կենսամակարդակը, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ զարգացման համար:   

Շվեյցարիան մերժել է հայկական համայնքին

Շվեյցարիան մերժել է հայկական համայնքի` Ժնևում՝ ՄԱԿ-ի գրասենյակի պուրակում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու առաջարկը, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական “Սոն” լրատվական կայքը, Շվեյցարիայի արտաքին  գործերի նախարարությունը որոշման մասին հայտնել է Ժնևի Քանթոն շրջանի ղեկավարությանը: Նախարարությունը շրջանային իշխանությանը տեղեկացրել է նաև, որ եթե հայկական մշակութային միությունն իր առաջարկի մեջ համառի, ապա […]

Ինչ է կատարվում

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կառավարությանը ներկայացրեց իրականացված ուսումանսիրությունները շուկայական դիրքի չարաշահումների ու անհիմն թանկացումների վերաբերյալ: Նա նշեց, որ առանձնացրել են այն ապրանաքային շուկաները, որոնք գտնվում են հանձնաժողովի հսկողության ներքո: Ուսումնասիրվել են շաքարավազի, կարագի, հավի մսի, ձվի, սուրճի, ալյուրի գները: ՛՛Այս ընթացքում հայկական դրամի փոխարժեքն արժեզրկվել է շուրջ տասներեք տոկոսով, ինչն իր ազդեցությունն է թողել […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 11-ի գիշերը, 13-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 15-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն: 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան`  2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 11-ի գիշերը, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և […]

Շուրջօրյա աշխատանք՝ տոնական սեղանի համար. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհը” գրում է. Ինչպես միշտ, այս տարի եւս տոնական սեղանի պատրաստության ծանր ու տհաճ պարտականությունից խուսափելու եւ տոներն օտար երկրում կամ գոնե հայաստանյան հանգստավայրերից որեւէ մեկում առանձնահատուկ ձեւով անցկացնելու մենաշնորհը միայն քիչ թե շատ ապահովված խավին է տրված: Այն խավին, որի համար, օրինակ, առնվազն 200-300 հազար դրամը 5-6 օրում ծախսելն առանձնապես մեծ շքեղություն չէ՝ […]

Շտաբների աշխատանքը արդյունավետ չի. 168 ժամ

“168 Ժամ”-ն անդրադառնալով  ոչ իշխանական եռյակի երեկ անցկացրած  հանրահավաք-երթի մասնակիցների քանակից` շտաբների աշխատանքն այնքան էլ արդյունավետ չի ընթանում: Չնայած հնարավոր է, որ Համաժողովրդական շարժման առաջնորդներն այնքան էլ չէին կարեւորել միջոցառումը` խնայելով շարժման նյութական եւ կազմակերպչական ռեսուրսները:  Միջոցառումը չկարեւորելու մյուս ապացույցն էլ այն էր, որ դրան չէին մասնակցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱԿ նախագահ Լեւոն […]

“Լյուբոյ բանկ”-ը պարսկահայերը չեն գտել. Ժողովուրդ

Վերջերս բավականին ուշագրավ դեպք է տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ԶԱԳՍ): Ըստ “Ժողովուրդ”-ի, որ երկու պարսկահայեր դիմել են նշված ՔԿԱԳԳ եւ փորձել են աշխատակիցներից պարզել, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր, որ վերջիններս իրենց ամուսնությունն օրինական գրանցեն: ՔԿԱԳԳ-ի աշխատակիցները նրանց ասել են. “Գնացեք “լյուբոյ” բանկ, այնտեղ կատարեք պետական վճարումը, որից […]

Մերօրյա “Մանթաշովը”. Ժամանակ

Երեկ ի պատասխան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախօրեին Գյումրիին արված 45 միլիոն դրամի նվիրատվությանն առնչվող “Ժամանակի” հարցին’ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց. “Երբ Մանթաշովն ուզում Էր ազգի համար մի դրական բան անել ոչ թե գումար Էր բաժանում, այլ գյուղատնտեսական  սարքավորում­ներ Էր տալիս գյուղացուն, որ մար­դիկ կարողանան իրենց հացը վաստակել: Հիմա եթե Ծառուկյանը 10 կամ […]

Պուտինի նախաձեռնությամբ. Ժողովուրդ

Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Պաշտոնապես նշվում է, որ կողմերը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին: Ոչ մի խոսք այն մասին, թե հեռախոսազրույցի նախաձեռնությունն ում կողմից է եղել: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ: Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ