18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը պարգևատրեց ՀՀԿ “Մինի ֆուտբոլի“ առաջնության մասնակիցներին/վիդեո, ֆոտո/

Այսօր, փետրվարի 14 Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀԿ 12-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով “Մինի ֆուտբոլի” առաջնության եզրափակիչ հանդիպումը: Միմյանց դեմ էին դուրս եկել Արմավիրի և Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպության թիմերը: Խաղն ավարտվեց Մալաթիա-Սեբաստիայի ֆուտբոլիստների ջախջախիչ հաղթանակով՝ 4-0: Առաջնության բրոնզե մեդալները բաժին հասան Աջափնյակի թիմի ֆուտբոլիստներին:

Հանդիպմանը ներկա էր ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վերջում հանդիսավոր կերպով պարգևատրեց մասնակից թիմերի խաղացողներին: Եզրափակիչ մրցավեճի ողջ ընթացքին հետևում էին նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդոուրդ Շարմազանովը և այլ քաղաքական գործիչներ:

Տեղեկացնենք, առաջնությանը մասնակցում էր 16 թիմ՝ 8-ը Երևանից, 8-ն էլ մարզերից:

“Միջոցառումը նպատակ ունի պրոպագանդել առողջ ապրելակերպ, ինչը մեր կուսակցությունը հաճախակի է անում“, – լրագրողնների հետ զրույցում ասաց ՀՀԿ սպորտի խորհրդի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը:

Եզրափակիչ խաղի վտանգավոր պահերը, գոլերը և նախագահի կողմից պարգևատրման արարողությունը՝ կարող եք տեսնել Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ